ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարդարան. Բաքուն ու՞մ է ծայրահեղական որակում

Չնայած որ Նարդարանում ավարտվել է արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիան, վերջինիս փողոցները շարունակում են արգելափակված մնալ ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է contact.az-ը, բացի ոստիկանական մեքենաներից անցակետերում հայտնվել է նաև թեթև զրահատեխնիկա: Ավան թույլատրում են մտնել միայն տեղի գրանցում ունեցողներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ի երեկոյան երկար քննարկումներից հետո Նարդարանի ավագանին որոշում ընդունեց դադարեցնել բողոքի ակցիան՝ սադրանքներից և ուժայինների հետ առճակատումից խուսափելու համար, ինչը կարող էր հանգեցնել բռնության նոր ալիքի և նոր ձերբակալությունների: Ավագանու կարծիքով Նարդարանում կարգուկանոնի վերականգնումն առաջին հերթին անհրաժեշտ է՝ նոյեմբերի 26-ի հատուկ գործողության ժամանակ զոհվածների մարմինները ստանալու համար:

Այնուամենայնիվ, Նարդարանում նախկինի պես էլեկտրականություն չկա, չի աշխատում նաև ֆիքսված հեռախոսակապը: Տեղի բնակիչները բողոքում են նաև սննդամթերքի անբավարարությունից, քանի որ առևտրային ընկերությունների մեքենաների մուտքն ավան չի թույլատրվում:

Բաքվի իշխանություններն իրենց գործողությունները բացատրում են նրանով, որ այդ ավանում արդեն երկար ժամանակ բացակայում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ սահմանադրության փոխարեն տեղի իշխանությունները կիրառում են շարիաթ: Նարդարանն ավելի շատ հիշեցնում է իրանական, այլ ոչ թե արդբեջանական ավան, գրում է haqqin.az-ը: Ընդհանրապես պետք է նշել, որ Ադրբեջանում շատերը Նարդարանում տեսնում են իրանական հետք: Դրա պատճառը երևի այն է, որ ավանի բնակիչները շիա մուսուլմաններ են:

Հետաքրքրիր է, որ Նարդարանի ոչ աշխարհիկ լինելու մասին Բաքվում միայն հիմա են հիշել, չնայած, ըստ իշխանությունների պնդումների, այստեղ Սահմանադրությունը չի գործում արդեն բավականին երկար ժամանակ: Բանը նրանում է, որ այն ժամանակ, երբ երկրում դեռևս կար ընդդիմություն, որը հիմնականում արևմտամետ հայացքներ ուներ, Բաքվի իշխանություններին միանգամայն ձեռնտու էր Նարդարանի բնակչության կրոնապաշտությունը, քանի որ դրանով հնարավոր էր վախեցնել Եվրոպային, որն ալիևյան վարչակարգից քաղաքական ազատականացման համար զիջումներ էր պահանջում: Սակայն, ինչպես գրում է haqqin.az-ը, Արևմուտքի հետ ունեցած ներկայիս հարաբերությունների պայմաններում Բաքվում այլևս «ծայրահեղականների» ծառայությունների կարիք չեն զգում:

Հարկ է նշել, որ Բաքուն «իսլամիստներ և ծայրահեղականեր» է անվանում երկրի բնակչության այն հատվածին, որոնք իշխանություններից պահանջում են սոցիալական արդարություն, իրենց կրոնական զգացմունքերի նկատմամբ հարգանք և այդ համատեքստում քննադատության են ենթարկում իշխանություններին, որոնք չեն հարգում մարդու իրավունքները և խոսքի ազատությունը: 

Ավելացնենք, որ փորձագետների կարծիքով՝ Բաքվի իշխանությունները, չնայած որ կարողացան ճնշել կազմակերպված բողոքի ակցիան, ակնհայտորեն լրջությամբ կվերաբերվեն Նարդարանի հարցին, քանի որ այն լուրջ ազդեցություն կարող է ունենալ երկրում իրավիճակի վրա: Նշենք միայն, որ նախօրեին Լենքորանի շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ շուրջ 100 իսլամիստներից բաղկացած խումբը բողոքի ակցիա է կազմակերպել պահանջելով ազատ արձակել իրենց կողմնակիցներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: