Երիտասարդները քննարկել են ռուս-թուրքական լարվածությունն ու հայ-իրանական համագործակցության հեռանկարները
Ռուս-թուրքական լարված հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրն, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են դեկտեմբերի 3-4-ին Երևանում տեղի ունեցած թրեյնինգի ժամանակ: Թրեյնինգն անցկացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ՝ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Աշխատանքային օրը սկսվեց ամենաարդիական թեմաների կարճատև քննարկումից:
Քննարկվող թեմաներից էր վերջին օրերին խորացող ռուս-թուրքական սրացումը: Ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ զարգացում կունենա իրավիճակը̦ ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ Հայաստանի համար, ո՞րոնք են մեր առջև ծառացած գլխավոր մարտահրավերները: Հենց այս հարցերի պատասխանն էին փորձում գտնել թրեյնինգի մասնակիցները` անդրադարձ կատարելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությանը̦ վերջին տարիներին կողմերի միջև խորացող տնտեսական համագործակցությանը̦ ինչպես նաև սիրիական հակամարտության համատեքստում կողմերի քաղաքական տարաձայնություններին: Հնչեց գաղափար, որի համաձայն՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը մի շարք մարտահրավերներին զուգահեռ Հայաստանի համար ստեղծում է նաև որոշակի հնարավորություններ և ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է ցուցաբերեն որոշակի նախաձեռնողականություն:
Օրվա երկրորդ կեսին բանախոսը ներկայացրեց Հայաստանի հարևան Իրանի շուրջ և երկրի ներսում տիրող իրավիճակն` ընգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար բավական կարևորություն ունի, և մենք չենք կարող թերագնահատել սպասվող զարգացումները:
Որպես ասվածի ապացույց` բանախոսը մի շարք հետաքրքիր փաստեր ներկայացրեց: Իրանը 78̦5 միլիոն բնակչություն ունի̦ նրա տարածքը տարածաշրջանային մեկ այլ գերտերություն համարվող Թուրքիայից երկու անգամ ավելի մեծ է, իսկ Իրանի ՀՆԱ-ն 2014 թվականին կազմել է 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եվ սա այն դեպքում, երբ գործում են պատժամիջոցները:
Բանախոսը հիշեցրեց, որ առաջին պատժամիջոցները Իրանի նկատմամբ սկսել են կիրառվել դեռևս 1980 թվականից, երբ կասեցվեց Բուշեր ատոմակայանի կառուցումը: 1992 թվականին Իրանն, այնուամենայնիվ, պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ և 2010 թվականին ատոմակայանի շինարարությունն ավարտվեց:
2005-2013 թվականներին` Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին, Իրանն ակտիվացրեց միջուկային աշխատանքները, ավելի ուժեղացավ երկրի հակաամերիկյան քաղաքականությունը: Արդյունքում 2006 թվականին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցվեցին, իսկ 2012 թվականին դրանք ավելի ուժեղացան` մեծ հարված հասցնելով հատկապես իրանական բանկերին:
2013 թվականին Իրանում իշխանության եկավ Հասան Ռոհանին, իշխանությունները սկսեցին որոշակի մեղմացման գնալ, բանակցություններ սկսվեցին միջուկային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) հետ, ինչի արդյունքում 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց միջուկային համաձայնագիրը:
2016 թվականի հունվարից ակնկալվում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է աստիճանաբար հանվեն: Պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ սպասվում է, որ Իրանը հսկայական տնտեսական աճ է գրանցելու: Իր էներգակիրների շնորհիվ Իրանն առաջնային կարևորություն ունի Եվրոպայի համար: Իրանում է տեղակայված աշխարհի նավթի պաշարների 13%-ը̦ իսկ գազի պաշարներով Իրանն աշխարհում երկրորդ տեղում է:
Իրանը վերադառնալու է միջազգային շուկա: 2016 թվականին նախատեսվում է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ կատարել Իրանում, արդեն կանխատեսումներ կան, որ Իրանի ՀՆԱ-ն 5.5% աճ պետք է գրանցի: 110-ից 130 միլիարդ իրանական սառեցված ակտիվները վերադառնալու են իրանական տնտեսություն:
Սա նշանակում է, որ Իրանը կարող է տնտեսական առումով դառնալ թիվ 1 երկիրը տարածաշրջանում: Սա հատկապես հակասում է Թուրքիայի շահերին: Մեծապես կտուժի նաև Ադրբեջանը, որը կկորցնի էներգակիրների միջնորդ մատակարարողի իր դերակատարումը: Իրանի էներգետիկ ծրագրերի իրականացման պարագայում թուլանալու են նաև Ռուսաստանի լծակները Եվրոպայի վրա:
Փոխարենը լավ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար, և մենք պետք է ամեն ինչ անենք Իրանի բարգավաճումից օգուտներ ստանալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը̦ որն Իրանը ևս օբյեկտիվորեն մեր կարիքն ունի: Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իրանին մենք շատ ենք պետք, քանի որ Իրանի համար Հայաստանն այլընտրանք չունի:
Այս տեսանկյունից կարևորվեց Հայաստանի կողմից ակտիվ նախաձեռնողականության, նոր գաղափարների և ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտությունը: Քննարկման մասնակիցներն անհատական աշխատանքներում փորձեցին գործողությունների ծրագիր առաջարկել, որով Հայաստանը պետք է առաջնորդվի Իրանի հետ հարաբերությունները կառուցելիս:
Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իսլամական աշխարհում Իրանի դերակատարմանը̦ Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարներին, այս գործընթացում Հայաստանի հնարավոր դերակատարմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,03 կմ/ժ