ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ շարքերում կռվող օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է. փորձագետներ

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» շարքերում օտարերկրյա վարձկանների թիվը նախորդ տարվա հունիսի համեմատ ավելացել է ավելի քան երկու անգամ: Այս մասին ասվում է Soufan Group վերլուծական կենտրոնի հետազոտությունում:

Հետաքննության դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ալի Սուֆանի խմբի հետազոտության համաձայն, եթե անցյալ տարվա հունիսին ԻՊ-ի շարքերում հաշվվում էր մոտ 12 հազար արտասահմանցի զինյալ, ապա հիմա ԻՊ շարքերում կռվում է ավելի քան 86 երկրներից 27 հազար օտարերկրացի ջիհադական:

Վերլուծաբանները նշում են, որ հիմնականում ջիհադականները Սիրիա և Իրաք են գալիս Միջին Ասիայի, Արևմտյան Եվրոպայի երկրներից և Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, արևմտյան երկրներ է վերադառնում Սիրիայում կռվող ջիհադականների 20-30 տոկոսը (այսօրվա դրությամբ հայտնի է, որ մոտ 2,7 հազար ծայրահեղականներ վերադարձել են իրենց երկրները):

Հետազոտության հեղինակները նշում են, որ «կարելի է վստահաբար ասել, որ իսլամիստների բացարձակ մեծամասնությունը մեկնում է Սիրիա և Իրաք՝ անմիջականորեն մասնակցելու ռազմական գործողություններին, ոչ թե այն բանի, որ նախապատրաստություն անցնեն և հետո վերադառնան հայրենիք՝ ահաբեկչություն իրականացնելու»: «ԻՊ ամենաշատ հոսք ունեցող երկրներում հավաքագրումը դարձել է ավելի կենտրոնացված, ինչի արդյունքում մարդիկ ավելի հազվադեպ են միայնակ գնում, իսկ նրանց ընտանիքներն այդ հարցում սկսել են ավելի մեծ դեր խաղալ», -  վստահեցնում են հետազոտության հեղինակները:

Նշվում է, որ ԻՊ-ում ամենաշատ արտասահմանցիները մերձավորարևեյլան և հյուսիսաֆրիկյան երկրներից են՝ 16240, ամենամեծ խումբը կազմում են թունիսցիները: Soufan Group-ն ԻՊ շարքերում հաշվում է 6 հազար թունիսցի: Թունիսին հետևում է Սաուդյան Արաբիան: Ըստ վերլուծաբանների, այս երկրից ԻՊ շարքերում կռվում է 2500 մարդ: Ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է 2400 ռուսաստանցի: «Առաջատար» երկրների հնգյակը եզրափակում են Թուրքիան (2100) և Հորդանանը(2000):

Արևմտյան Եվրոպայից Սիրիայում և Իրաքում կռվող իսլամիսների թվով(5000) առաջատարը Ֆրանսիան է՝ 1800 մարդ: Վերլուծաբանների գնահատականների համաձայն մոտ 750 նոր ջիհադական է ժամանել Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, ևս 470 մարդ ԻՊ-ն է միացել Բելգիայից:

Տվյալ պահին ԻՊ կազմում կռվում են Հարավարևելյան Ասիայի պետություններից 900 զինյալներ: Հիմնական մասը Ինդոնեզիայից են, Մալայզիայից, Սինգապուրից և Ֆիլիպիններից: Փորձագետներն ընդգծում են, որ  Հարավարևելյան Ասիայից զինյալների առանձնահատկությունն «այն է, որ նրանք ձգտում են վերադառնալ հայրենիք՝ այնտեղ սրբազան պատերազմ վարելու համար»:

Հետազոտության հեղինակների կարծիքով ԻՊ դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա, եթե մուսուլմանները սկսեն ԻՊ գրոհայիններին ընկալել որպես իսլամից նահանջածների: Ինչպես նշել է բրիտանական հետախուզության հակաահաբեկչական դեպարտամենտի նախկին ղեկավար Ռիչարդ Բարետը, դա ավելի մեծ հարված կլինի ԻՊ համար, քան Ռաքքայի ռմբակոծումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: