ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. տեղեկանք

ՄԱԿ-ում մեկնարկել է գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրությունների համար արշավը: ՄԱԿ-ի անդամ պետություններին արդեն ուղարկվել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու կոչով նամակներ: Նման նամակներ առաջին անգամ է ուղարկվում՝ գլխավոր քարտուղարի ընտրությունն ավելի բաց դարձնելու նպատակով:

Երկու թեկնածուներ արդեն պաշտոնապես առաջադրվել են: Այսպես, Խորվաթիան առաջադրել է իր ԱԳՆ ղեկավար Վեսնա Պուսիչին, իսկ Մակեդոնիան՝ նախկին ԱԳ նախարար Սիրջան Կերիմին: Նշենք, որ հնարավոր թեկնածուների ցուցակում բավականին շատ են կանայք: Associated Press-ի տվյալներով ամենահավանական թեկնածուներից է Դանիայի վարչապետ Հելլե Տորնինգ Շմիթը, Կանադայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատոր Հելեն Կլարկը, Լատվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

ՄԱԿ-ի Կանոնադրությունում Գլխավոր քարտուղարի պաշտոնը նշվում է որպես վարչական: Նրա պարտականությունների մեջ է մտում իր կարծիքով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող խնդիրների մասին Անվտանգության խորհրդին տեղյակ պահելը: Նա չպետք է ցուցումներ ստանա որևէ մեկի կողմից և պատասխանատու է միայն Միավորված ազգերի կազմակերպության առաջ: Գլխավոր քարտուղարի ամենօրյա աշխատանքի մեջ մտնում են կազմակերպության տարբեր մարմինների նիստերին մասնակցությունը, համաշխարհային առաջնորդների, պետական պաշտոնատար անձանց հետ խորհրդատվությունների անցկացումը, ՄԱԿ-ի օրակարգում մատնանշված խնդիրներին ծանոթանալու նպատակով գործուղումները: Ամեն տարի գլխավոր քարտուղարը ներկայացնում է կազմակերպության աշխատանքի մասին զեկույց, որում տրվում է նրա աշխատանքի գնահատականը և նախանշվում են առաջիկայի համար առաջնահերթություները: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն քարտուղարության անձնակազմին նշանակում է գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբելայի կողմից Անվտանգության խորհրդի միջնորդությամբ: Թեկնածության քննարկումը տեղի է ունենում փակ դռների հետևում ՄԱԿ ԱԽ անդամների կողմից: Ընդ որում, ԱԽ հինգ մշտական անդամներն իրավունք ունեն վետո դնել ցանկացած թեկնածության վրա: ԱԽ որոշմանը սովորաբար նախորդում է ոչ պաշտոնական քննարկումը և վարկանշային քվեարկությունների շարք: Վերջնական որոշումը կայացնում է Գլխավոր ասամբլեան: Գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ կիրառվում է նաև Տարածաշրջանային ռոտացիայի սկզբունքը՝ գլխավոր քարտուղարները պետք է ներկայացնեն տարբեր տարածաշրջաններ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս սկզբունքը միշտ չէ, որ կիրառվում է: Այսպես, Արևելյան Եվրոպայի երկրների խումբը(այս ընտրություններում «հերթը» այս խմբինն է) ներկայացնող որևէ գլխավոր քարտուղար չի ընտրվել: Համընդհանուր ընդունված պրակտիկայի համաձայն Գլխավոր քարտուղարի պաշտոնը չեն կարող զբաղեցնել ԱԽ մշտական անդամ հանդիսացող երկրների ներկայացուցիչները:

Գլխավոր քարտուղարը ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ վերընտրվելու իրավունքով: Չնայած վերընտրվելու թվաքանակի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա, սակայն մինչ այժմ գլխավոր քարտուղարները իրենց պաշտոնը զբաղեցրել են առավելագույնը երկու ժամկետով:

1945 թվականից ՄԱԿ-ը ունեցել է 9 գլխավոր քարտուղար՝ Գեդվին Ջեբբ (Մեծ Բրիտանիա, 1945-1946), Տրյուգվե Խալդվան Լի (Նորվեգիա,1946-1952), Դագ Համմարշոլդ (Շվեյցարիա, 1953-61), Ու Տան (Բիրմա, 1961-1971), Կուրտ Վալդհայմ(Ավստրիա, 1972-1981), Խավեր Պերես դե Կուելյար(Պերու, 1982-1991), Բուտրոս Բուտրոս-Գալի (Եգիպտոս, 1992-1996), Քոֆի Անան (Գանա, 1997-2006), Բան Գի Մուն (Հարավային Կորեա,2007 թվականից).



 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: