ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական ընդդիմությունը կգլխավորի Ասադի նախկին վարչապետը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը կներկայացնի ընդդիմությունը պաշտոնական Դամասկոսի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Հիջաբի թեկնածությունն ընտրվել է Էր Ռիյադում ներկա սիրիական կառավարության հակառակորդների հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ից 11-ը: Հանդիպմանը մասնակցել են բազմաթիվ խմբեր, որոնց թվում էին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, Սիրիայի ազատ բանակի հարավային ճակատը, որը միավորում է երկրի հարավում ակտիվորեն գործող 58 խմբավորումների:

Բացի այդ, հանդիպմանը մասնակցել է Դամասկոսի կողմից պայմանականորեն ճանաչվող Ժողովրդավարական փոփոխությունների ազգային կոորդինացիոն կոմիտեն, որին ընդդիմության մյուս ներկայացուցիչները մեղադրում են Ասադի հետ համագործակցության մեջ:

Էր Ռիադի հանդիպմանը մասնակցել են նաև «Ջեյշ ալ-Իսլամ» կոալիցիայի ներկայացուցիչները, որը միավորում է 40 սալաֆիական և իսլամիստական խմբեր, որոնք ստեղծվել են 2013 թվականին Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ, ինչպես նաև «Ահրար աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչները, որը համագործակցում է «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: