Ադրբեջանն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցնե՞ր կսահմանի
Ադրբեջանի խորհրդարանի քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. որքան էլ որ տարօրինակ է հնչում, խոսքը «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» բանաձևի մասին է։
Այն դիտարկվելու է Ադրբեջանի խորհրդարանի՝ միջազգային ու միջխորհրդարանական կապերի և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում։ Դրանում նշված է, որ Ադրբեջանն իր անկախության տարիներին «բազմիցս բախվել է» ԱՄՆ տարբեր կազմակերպությունների երկակի չափորոշիչների քաղաքականությանը՝ մասնավորապես նրանց մեղադրելով«տարբեր պատրվակներով» Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը միջամտելու փորձերի մեջ։ Օրինագծի տեքստում հեղինակն ընդգծում է, որ ԱՄՆ-ը ձեռնպահ է մնում մարդու իրավունքների վերաբերյալ կարևոր փոստաթղթերի ստորագրումից: Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը վավերացրել է մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի 14 հիմնարար փաստաթղթերից 4-ը և Սոմալիի հետ հանդիսանում է այն եզակի երկիրը, որը չի ստորագրել երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Նախագծում ադրբեջանցի խորհրդարանականն առաջարկում է կասեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկ, անվտանգության ու ռազմական ոլորտներում, կասեցնել Աֆղանստանում ադրբեջանցի զինվորականների խաղաղապահ առաքելությունը, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական ու այլ բեռների տարանցումը, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը, ԱՄՆ-ի քաղաքացիների որոշ խմբերի մուտքի արտոնագիր չտրամադրել, ինչպես նաև սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պաշտոնից ԱՄՆ-ին հեռացնելու ընթացակարգ։
Նշենք, որ սա ադրբեջանցի օրենսդիրների պատասխան է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին Կոնգրեսին ներկայացրած «Ադրբեջանի ժողովրդավության ակտ 2015» օրինագիծին, որը նախատեսում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները։
Բաքվում համոզված են, որ ամերիկյան օրենքի այս նախագծի ընդունումը տեղի է ունեցել հայկական լոբբի ազդեցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում «ադրբեջանական զինուժի գրանցած հաջողություների» ֆոնին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին զեկույցներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Ղարաբաղում հայերը չեն կարող համատեղ ապրել ադրբեջանցիների հետ», - վստահ է Մեջլիսի քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին:
Նշենք, որ ադրբեջանական օրենքի նախագծում ի թիվս այլ պահանջների ասվում է, որ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե վերջինս ադրբեջանամետ մոտեցում որդեգրի ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ: Այսինքն՝ անուղղակիորեն ընդունելով Բաքվի կողմից սահմանային լարվածության նախաձեռնելու փաստը՝ նրանք անուղղակիորեն նաև խոստովանում են բանակցությունների սեղանին իրենց դիրքերի թուլացումը:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ