Քյոլնի դեպքերից հետո Գերմանիայում հանրային տրամադրությունները փոխվել են

Գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ մի շարք միգրանտներ հարձակվել էին տեղացի կանանց վրա, գերմանացիները սկսել են էլ ավելի քննադատաբար վերաբերվել փախստականներին: INSA ինստիտուտի կատարած սոցհարցման տվյալների համաձայն՝ գերմանացիների ավելի քան 60%-ը խիստ բացասաբար է մոտենում փախստականների ընդունմանը, 25%-ը նշել է, որ իրենց կարծիքը Գերմանիա միգրացիոն հոսքի վերաբերյալ անփոփոխ է մնացել, իսկ 14.5%-ը՝ հրաժարվել է պատասխանել:
Բացի Քյոլնից, վերջին օրերին ոստիկանությունում արդեն մոտ 600 հայտարարություն է ստացվել նաև Գերմանիայի Համբուրգ, Շտուտգարտ, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներից, որտեղ բողոքում են սեռական ոտնձգություններից, ծեծից կամ գողություններից տուժած կանայք: Իսկ Լայպցիգ քաղաքում հունվարի 11-ին անգամ հատուկ երթ է անցկացվել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները բացականչել են ազգայնական կարգախոսներ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ անցյալ տարի ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ ընդունելու որոշման համար:
Մերկելն իր հերթին հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոցելի է դարձրել Եվրոպան և ԵՄ անդամ երկրների իշխանությունները չեն կարողանում լիովին կարգավորել տիրող իրավիճակը:
«Այժմ մենք անսպասելիորեն բախվել ենք մարտահրավերների, որոնք Եվրոպա է բերում ներգաղթյալների հոսքը, և ինչպես երևում է՝ խոցելի ենք, քանի որ դեռ հաստատված չեն անհրաժեշտ կարգուկանոնն ու վերահսկողությունը»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Սակայն, միևնույն ժամանակ Մերկելը հանդես է եկել սահմանների փակմանն ուղղված միջոցառումների դեմ, որոնց ներկայումս դիմում են եվրոպական որոշ երկրներ՝ հայտարարելով, որ տեղաշարժման ազատությունից որոշ չափով կախված է եվրագոտու ճակատագիրը:
Գերմանիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, 2015 թ.-ին հազարավոր փախստականների է ընդունել աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից, ում ներկայությունն էլ երկրում նման ապակայունացմանն է հանգեցրել:
այլ նյութեր այս թեմայով
- Իտալիայի կառավարությունն արգելել է փրկել խեղդվող միգրանտներին Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ փախստականներ ընդունել։
- Փարիզում ոստիկանությունն ապամոնտաժում է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ շրջանում տեղակայված ճամբարում հաշվվում էր 1.5 հազար փախստական, որոնք ապրում էին վրաններում:
- Ժակ Շիրակի դուստրը նրա հին կոստյումները տվել է միգրանտներին Մի քանի օրից քույր Մարի-Ժոն և մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին...
- Հունգարիայի վարչապետը մուսուլման փախստականներին զավթիչներ է անվանել Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են՝ կոչ անելով ուժեղացնել...
- Շվեդիայում մոտ 7000 միգրանտ կարգավիճակ ստանալու համար երեխա է ձևացել Իրական տարիքը պարզվել է բժշկական հետազոտության միջոցով, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ