ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գազպրոմ»-ը Վրաստանին ավելի մատչելի գազ է առաջարկում, քան SOCAR-ը. Կալաձե

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմ» առաջարկած գազն ավելի էժան է, քան՝ ադրբեջանականը։ Նրա խոսքերով՝ եթե Վրաստանը գնի այդ բնական գազը, ապա դա կհավասարակշռի այն դեֆիցիտը, որը չի կարողանում լրացնել ադրբեջանական SOCAR-ը, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:

«Ես զերծ կմնամ թվեր հնչեցնելուց, սակայն կարող եմ ասել, որ գինը ցածր է ներկայումս Ադրբեջանի հետ մեր ունեցած գներից։ Այդ գները բավական մրցունակ են, և մենք դրանք ներկայացրել ենք SOCAR-ին՝ բացարձակապես բաց ձևով նրանց հայտնելով, որ ունենք այսպիսի առաջարկներ: Վաղը մենք հանդիպում ունենք SOCAR-ի հետ և հայտարարություն կանենք դրանից հետո»,- նշել է Կալաձեն։

Ըստ նախարարի՝ SOCAR-ը չի կարող ամբողջովին բավարարել Վրաստանի գազային պահանջարկը, ինչի պատճառը խողովակաշարերի թողունակությունն է և բնական գազի սպառման սեզոնային լինելը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: