ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավ-արևելյան Ասիան՝ ԻՊ նշանակետում

freemalaysiatoday.com

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունները իրականացրել են 7 գրոհայիներ, որոնցից 4-ը ոչնչացվել են հատուկ գործողության ժամանակ: Այս մասին ասվում է ինդոնեզական ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն տեղի ունեցած պայթյունների շարքը որակել է ահաբեկչություն։ «Մեր ազգն ու ժողովուրդը չպետք է վախենան, ահաբեկչական գործողությունները մեզ չեն հաղթի»,- ասել է նա։ Ոստիկանության բաժանմունքի, Starbucks սրճարանի մոտ տեղի ունեցած 6 պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան:

Ոստիկանությունը կարծում է, որ զինված հարձակումը կարող են կազմակերպած լինել ԻՊ-ի գրոհայինները։ Ինչպես տեղեկացնում է Al Jazeera հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին, Ջակարտայի ոստիկանությունը պայթյունների նախօրեին սպառնալիքներ է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Սակայն, լրագրողների հետ զրույցում Ինդոնեզիայի հետախուզական գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սուտիասոն հայտնել է, որ Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կապ չունի ԻՊ գործունեության հետ: «Դա միանշանակ ահաբեկչություն է, սակայն դա հիմք չէ հանդիսանում ենթադրելու, որ այն կապված է ԻՊ-ի հետ», - նշել է Սուտիասոն:

Այնուամենայնիվ, հավանականությունը, որ պայթյունների հետևում կանգնած է հենց ԻՊ-ն,  բավականին մեծ է: Ինդոնեզական ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ բավականին հաճախ ձերբակալվում են ԻՊ հետ կապ ունեցող անձիք: Մոտ մեկ ամիս առաջ ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալել էր ԻՊ մի քան գրոհայինների, որոնք մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել մոտ ժամանակահատվածում:

Նշենք, որ Հարավարևելյան Ասիան ԻՊ կողմից թիրախավորված տարածաշրջան է: Այսպես, ԻՊ-ն Ֆիլիպինների մի քանի կղզիներ վիլայեթ է հռչակել, խմբավորման համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մուսուլմաններով բնակեցված Չինաստանի Սինցզյան-Ույգուրկան ինքնավար մարզը: Իսլամիստների նման հավակնությունների մասին վկայում են նաև ԻՊ կողմից չինարեն լեզվով համացանցում տեղադրած 4 րոպեանոց քարոզչական տեսանյութը:
Ամերիկյան ռազմական փորձագետները նշում են, որ ԻՊ ռազմավարությունը Հարավային Ասիայում բավականին տարբերվում է մերձավորարևելյան ռազմավարությունից:

Լրատվամիջոցների ամերիկյան ինստիտուտի տնօրինության տակ հայտնված «Իսլամական խալիֆայության՝ Մարգարեի խալիֆայության կարճ պատմությունը» վերնագրով 32 էջանոց փաստաթղթում նշվում է, որ ԻՊ-ն մտադիր է Աֆղանստանի և Պակիստանի իսլամիստներին միավորել մեկ բանակում «խալիֆայության միավորման» 5-րդ փուլի՝ բաց պատերազմի համար, որը մեկնարկելու է 2017 թվականին: Փաստաթղթի համաձայն, որի իսկությունը հաստատել են   ամերիկյան ռազմական մասնագետներն, իսլամիստները մտադիր են պատերազմ սկսել Հնդկաստանում, որը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի, ինչը կհանգեցնի աշխարհի մուսուլմանների միավորմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: