ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիվանագիտական սկանադալ Լատվիայի և Ադրբեջանի միջև. մեղավորը դեսպանի կինն է

Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի նկատմամբ ոստիկանության երթևեկության անվտանգության տեսուչներին կաշառք առաջարկելու հոդվածով քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նազիրա Զեյնալովան վարորդական իրավունքի վկայականը փորձել է ստանալ կաշառքի միջոցով՝ շրջանցելով հատուկ դասընթացներ անցնելու և քննություն հանձնելու պահանջը: Զեյնալովան ավտոտեսուչներին 500 եվրո կաշառք է առաջարկել: Ադրբեջանի համար ավանդական համարվող այս տարբերակը, սակայն, պարզվել է չի գործում Լատվիայում: Տեսուչները դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել համապատասխան մարմիներին: «Մենք անմիջապես զանգահարել ենք Հակակոռուպցիոն գրասենյակ, և Ադրբեջանի քաղաքացին բերման է ենթարկվել: Նրան ազատ են արձակել, բայց նրա գործն այժմ գտնվում է այդ գրասենյակի կողմից հետաքննության տակ», - ­haqqin.az-ին հայտնել է տեսուչներից մեկը:

Լատվիայում Ադրբեջանի դեսպանը հերքել է իր կնոջ նկատմամբ կաշառք տալու փաստով քրեական գործի հարուցումը: Դեսպանի վարկածով իր կինն ավտոտեսուչներին գումարն առաջարկել է ոչ թե վարորդական վկայականի համար, այլ` «որպես Նոր տարվա համար նվեր»: Դեսպանը նաև նշել է, որ առաջարկված գումարը եղել է ոչ թե 500, այլ՝ 50 եվրո: «Նա ինքնուրույն հաջողությամբ հանձնել է քննությունները և միայն դրանից հետո է, որոշել ավտոտեսուչին Նոր տարվա կապակցությամբ գումար նվիրել: Ըստ երևույթին, տեսուչը վախեցել է և որոշել է հայտնել իր գերատեսչությանը», - լրագրողներին հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը արդեն կապվել է իր հետ և ներողություն խնդրել ստեղծված շփոթմունքի համար:

Սակայն, Ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության աշխատակիցը վստահեցնում է, որ ոչ մի շփոթմունք էլ չկա. «Մեզ մոտ ամեն ինչ արձանագրված է: 500 եվրո կաշառք տալու գործը քննում է Հակակոռուպցիոն բյուրոն», - ևս մեկ անգամ նշել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ­ հրաժարվել է ԶԼՄ-­ների համար մեկնաբանել տվյալ միջադեպը: Ադրբեջանական ԱԳՆ-ի համար այս միջադեպին գնահատական տալը բավականին բարդ կլինի. քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի համարվող  երևույթն այս երկրի դիվանագիտության հիմնական և, ինչպես ցույց է տալիս դեսպանի կնոջ հետ կապված միջադեպը, բավականին արմատավորված տարրերից է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: