Արևմուտքը կրկին հիշել է Ադրբեջանի մասին
Ադրբեջանում աճող սոցիալ-տնտեսական դժգոհության ֆոնին Եվրոպան կրկին հիշել է այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին: Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը երկրորդ անգամ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով որպես երրորդ անձ հանդես գալ համար։ Մույժնիեքսը կարծում է, որ Խադիջա Իսմայիլովայի գործը Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների արտացոլումն է:
Եվրահանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մույժնիեքսը վերջին երկու տարիներին Ադրբեջան կատարած այցերի ժամանակ բազմիցս կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել անհիմն բռնաճնշումները և հանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ներկայացված մեղադրանքները, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ-ի Կոնգրեսում ևս կքննարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը՝ տեղի կունենան ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթի ներկայացրած օրինագիծի լսումներ: Նշենք, որ այդ օրինագծով մարդու իրավունքների խախտումների համար առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, եթե օրինագիծը մտնի Կոնգրեսի օրակարգ, ապա կընդունվի, քանի որ դրա հեղինակ Սմիթը ներկայացնում է Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը:
Սակայն, կան փորձագետներ, ովքեր համոզված են, որ օրինագիծն այդքան հեռու չի գնա: Այսպես, ամերիկյան The Washington Post-ը ներկայացնում է հակաադրբեջանական օրինագիծը չընդունելու երեք պատճառ՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը անվտանգության ոլորտում, Ռուսաստանին շրջանցելով եվրոպական շուկա էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակությունը և Ալիևի դիրքորոշումը՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի «ինքնիշխանություն խախտելու» հարցում: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը, չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված որոշ խնդիրների, դժվար թե վտանգի նման համագործակցությունը, քանի որ Սմիթի առաջարկած պատժամիջոցները ենթադրում են այս երկրի հետ հարաբերությունների գրեթե ամբողջական խզում: Սակայն, հարկ է նշել, որ եթե նույնիսկ այդ օրինագիծը չընդունվի երկու երկրների միջև համագործակցությունը լուրջ հարված է ստացել դրա պատճառով:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ