ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիան ստանձնել է ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված իրավական առաքելություն

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը վերջերս բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչմանը։

Այդ մասին հայտնում է The Armenian Weekly-ն: Շեշտելու համար ասոցիացիայի հանձնառությունն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքն ապահովելու հարցում՝ կառավարիչների խորհուրդը ևս մի բանաձև է ընդունել՝ 26 տարվա իր գոյության ընթացքում առաջին անգամ փոխելով առաքելության տեքստը և նշելով, որ կազմակերպության հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային օրենքով թույլատրվող բոլոր քայլերն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն ապահովելու համար և պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Պատմական բանաձևի ընդունման առիթով Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանն ասել է. «Հայկական փաստաբանական ասոցիացիայի անդամները երդվում են ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների և քույրերի կողքին և իրենց իրավական փորձն են առաջարկում նրանց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհում գտնվող հայկական կազմակերպություններին միանալու այս ջանքերին»։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.12.2024
       
    21.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: