ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ գլխավոր քարտուղարի մեղադրանքներն՝ ուղղված Ադրբեջանին

Օրերս Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը  ԵԽԽՎ-ում հանդես է եկել իր տարեկան հաշվետվությամբ, որտեղ մի շարք երկրների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել` այդ թվում անդրադառնալով նաև Ադրբեջանում ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա:

Ըստ Յագլանդի՝ Եվրոպական կոնվենցիան ներկայումս հայտնվել է սպառնալիքի տակ, երբ որոշ պետություններ արհամարհում են իրենց պարտավորությունները, կամ փորձում ընտրել, թե որ կանոններին պետք է հետևել, որոնց՝ ոչ: «Եվ երբ կոնվենցիան սկսի հետզհետե «քանդվել», այդ գործընթացն արդեն չափազանց դժվար կլինի կանգնեցնել», - այդ կապակցությամբ հայտնել է Յագլանդը:

Նրա խոսքերով՝ ամենակոպիտ խախտումը դարձել է այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում քաղբանտարկյալ Իլգալ Մամեդովին, որի հարցով ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում, ըստ որի՝ նրան կալանավորել են քաղաքական դրդապատճառներով:

Յագլանդը հիշեցրել է, որ Իլգար Մամեդովն Ադրբեջանում կալանքի տակ է գտնվում արդեն երկու տարի, և որ Ադրբեջանի իշխանություններն անտեսում են Ստրասբուրգի բազում դիմումները։ Ուստի ԵԽ քարտուղարը հայտարարել է, որ հարկադրված է կառոււյցում իր աշխատանքի ժամանակ առաջին անգամ կիրառել կոնվենցիայի հատուկ հոդված և Բաքու ուղարկել հատուկ առաքելություն՝ Մամեդովի ազատ արձակմանը հասնելու համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԵԽԽՎ-ում քննարկում է լինելու մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված: Ակնկալվում է, որ քննարկման ժամանակ եվրոպական երկրների կողմից Ադրբեջանի վրա առավել մեծ ճնշում կգործադրվի՝ հաշվի առնելով երեկվա ԵԽԽՎ քվեարկության արդյունքները:

Բանն այն է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց բրիտանացի գործընկերոջ՝ Ռոբերտ Ուոլթերի պատրաստած խիստ կողմնակալ և հակահայկական զեկույցին, որի ձախողումը հերթական անգամ գցեց Ադրբեջանի վարկանիշը և դարձավ պաշտոնական Բաքվի հիստերիայի նոր պատճառ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: