ԵԽԽՎ-ն կրկին քննադատել է Ադրբեջանին
Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն ընդունել է Էստոնիայի պատգամավոր Մեյլիս Ռեպսի՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերի և պաշտպանության ուժեղացում» և Լյուքսեմբուրգի պատգամավոր Իվ Գրուտխենի՝ «Ինչպե՞ս կանխել հասարակական կազմակերպությունների անհամաչափ սահմանափակումները Եվրոպայում» բանաձևերը, որտեղ բավական լուրջ քննադատություն կա հատկապես մեր հարևան Ադրբեջանի հասցեին:
«Մինչ Հայաստանում և Վրաստանում ակտիվիստները համեմատաբար ավելի մեծ ազատություն էին վայելում իրենց գործունեությունն իրականացնելիս, (չհաշված մի քանի պատահարների՝ կապված փոքրամասնություններին պաշտպանող ակտիվիստների հետ) Ադրբեջանում նրանց գործընկերների դրությունը շատ ավելի բարդ էր, իսկ ճնշումը քաղաքացիական հասարակության վրա շատ ավելի մեծ», - նշվում է բանաձևերից մեկի՝ «Իրավիճակը Հարավային Կովկասում՝ հատուկ շեշտադրմամբ Ադրբեջանի վրա» համապատասխան բաժնում:
Բանաձևերում ԵԽԽՎ-ն առաջնահերթ հարգանքի տուրք է մատուցում իրավապաշտպաններին՝ մարդու իրավունքների և հիմնարար արժեքների պաշտպանության և խթանման համար՝ ընդգծելով, որ անդամ երկրների մեծամասնությունում իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպություններն ազատ են աշխատելու մի միջավայրում, որը նպաստում է իրենց գործունեության զարգացմանը։ Սակայն ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների և հարձակումների աճից։
Ադրբեջանին կոչ է արվում փոփոխել հասարակական կազմակերպությունների մասին օրենքները և դրանք համապատասխանեցնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հետ։ Պատգամավորները կոչ են անում նաև զերծ մնալ իրավապաշտպաններին ճնշելուց, նրանց վրա հարձակումներից և չընդունել օրենքներ, որոնք անհամաչափ սահմանափակում են նրանց գործունեությունը։
Բանաձևերում մասնավորապես նշվում է այն մասին, որ Ադրբեջանում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում և ուղարկվում են բանտ միայն նրա համար, որ չեն ցանկանում դառնալ Ալիևի ռեժիմի ստրուկը։ Մասնավորապես հիշատակվում են և հատ առ հատ պարզաբանվում Լեյլա և Արիֆ Յունուսների, Խաջիդա Իզմայիլովայի, Իլգար Մամադովի և տասնյակ այլ քաղբանտարկյալների դեպքերն ու օրինակները։
«Ադրբեջանցի իրավապաշտպաններին կեղծ մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում են հալածանքների, խոշտանգումների, նրանց սպանում են։ Ու այդ ամենն արվում է ադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ», - նշվում է բանաձևում:
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները բնականաբար խիստ բացասական արձագանք են տվել այս բանաձևերի անցկացմանը՝ նշելով որ դրանք չափից դուրս չափազանցված և ուռճացված են և չեն համապատասխանում իրականությանը:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ