ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն կրկին քննադատել է Ադրբեջանին

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն  ընդունել է  Էստոնիայի պատգամավոր Մեյլիս Ռեպսի՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերի և պաշտպանության ուժեղացում» և Լյուքսեմբուրգի պատգամավոր Իվ Գրուտխենի՝ «Ինչպե՞ս  կանխել հասարակական կազմակերպությունների անհամաչափ սահմանափակումները Եվրոպայում» բանաձևերը, որտեղ բավական լուրջ քննադատություն կա հատկապես մեր հարևան Ադրբեջանի հասցեին:

«Մինչ Հայաստանում և Վրաստանում ակտիվիստները համեմատաբար ավելի մեծ ազատություն էին վայելում իրենց գործունեությունն իրականացնելիս, (չհաշված մի քանի պատահարների՝ կապված փոքրամասնություններին պաշտպանող ակտիվիստների հետ) Ադրբեջանում նրանց գործընկերների դրությունը շատ ավելի բարդ էր, իսկ ճնշումը քաղաքացիական հասարակության վրա շատ ավելի մեծ», - նշվում է բանաձևերից մեկի՝ «Իրավիճակը Հարավային Կովկասում՝ հատուկ շեշտադրմամբ Ադրբեջանի վրա» համապատասխան բաժնում:

Բանաձևերում ԵԽԽՎ-ն առաջնահերթ հարգանքի տուրք է մատուցում իրավապաշտպաններին՝ մարդու իրավունքների և հիմնարար արժեքների պաշտպանության և խթանման համար՝ ընդգծելով, որ անդամ երկրների մեծամասնությունում իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպություններն ազատ են աշխատելու մի միջավայրում, որը նպաստում է իրենց գործունեության զարգացմանը։ Սակայն ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների և հարձակումների աճից։ 

Ադրբեջանին կոչ է արվում փոփոխել հասարակական կազմակերպությունների մասին օրենքները և դրանք համապատասխանեցնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հետ։ Պատգամավորները կոչ են անում նաև զերծ մնալ իրավապաշտպաններին ճնշելուց, նրանց վրա հարձակումներից և չընդունել օրենքներ, որոնք անհամաչափ սահմանափակում են նրանց գործունեությունը։

Բանաձևերում մասնավորապես նշվում է այն մասին, որ Ադրբեջանում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում և ուղարկվում են բանտ միայն նրա համար, որ չեն ցանկանում դառնալ Ալիևի ռեժիմի ստրուկը։ Մասնավորապես հիշատակվում են և հատ առ հատ պարզաբանվում Լեյլա և Արիֆ Յունուսների, Խաջիդա Իզմայիլովայի, Իլգար Մամադովի և տասնյակ այլ քաղբանտարկյալների դեպքերն ու օրինակները։

«Ադրբեջանցի իրավապաշտպաններին կեղծ մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում են հալածանքների, խոշտանգումների, նրանց սպանում են։  Ու այդ ամենն արվում է ադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ», - նշվում է բանաձևում:

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները բնականաբար խիստ բացասական արձագանք են տվել այս բանաձևերի անցկացմանը՝ նշելով որ դրանք չափից դուրս չափազանցված և ուռճացված են և չեն համապատասխանում իրականությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: