ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոն. Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը

Պենտագոնը հաստատել է Անկարայի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զինվորական օդանավը խախտել է թուրքական օդային տարածքը: Ամերիկյան ՊՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել բանակցել և միջոցներ ձեռնարկել՝ լարվածության սրացումը կանխելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթին:

«Մենք ծանոթ ենք հաղորդագրություններին և կարող ենք հաստատել, որ երեկ ռուսական ևս մեկ ռազմական ինքնաթիռ խախտել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Ռուսաստանին կոչ ենք անում հարգել Թուրքիայի օդային տարածքը և դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում անկայունության աճին: Կարևոր է, որպեսզի ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ և միջոցներ ձեռնարկել՝ սրացումը կանխելու համար»,- հունվարի 30-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական օդուժի Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական ավիախմբի որևէ ինքնաթիռ չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: