Էրդողանի նոր ծրագիրը. Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել
Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել նոր Սահմանադրություն մշակելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը: Երկրում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը մտադիր է նոր Սահմանադրություն ընդունել կառավարման նախագահական համակարգին անցումն ապահովելու համար: Խորհրդարանական խմբի շրջանակներում 4 քաղաքական ուժերից երեքական պատգամավոր փետրվարի 4-ից կաշխատեն նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ: «Մենք վճռական ենք տրամադարված դեպի նախագահական համակարգ ուղղվածություն ունեցող Սահմանադրություն մշակելու հարցում: Այդ նպատակով Թուրքիայում քարոզարշավ կիրականացվի», - ասել է Դավութօղլուն:
Նշենք, որ 2016-ի սկզբից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ մտցրեց նախագահական համակարգի անցնելու հարցը: Նա պնդում է, որ նախագահին հավելյալ լիազորություններով օժտելն իր անձնական նպատակը չէ: Էրդողանի կարծիքով՝ թուրքական հասարակության 55-60%-ը կողմ է նախագահական համակարգին: Ավելին, Էրդողանը վստահ է, որ նրանց թիվն առաջիկայում միայն աճելու է: «Մենք ընկերներ ունենք, ովքեր հանդես կգան այս հարցի շուրջ մեկնաբանություններով՝ մարդկանց բացատրելով, թե ինչ նշանակություն կունենա նախագահական համակարգը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Turkish Weekly-ն:
Լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է այն սցենարը, որ եթե ԱԶԿ-ին չհաջողվի խորհրդարանում աջակցություն ստանալ Սահմանադրությունը փոխելու համար, ապա նրանք նպատակ ունեն այս հարցը դնել հանրաքվեի:
Մինչդեռ թուրքական ընդդիմությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանն ու նախագահական համակարգի հաստատմանը: Մասանավորպես, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը հատարարել է, որ Էրդողանը սկսել է ցույց տալ իր իրական նկրտումները:
«Գառան հագուստով գայլը սկսել է բացահայտել իր մտադրությունները», - ասել է Դեմիրթաշն՝ ընդգծելով, որ Էրդողանն իր նպատակներին հասնում է ոչ ժողովրդավարական մեթոդներով, հայտնում է Today’s Zaman-ը: «Սկզբում նա գրավեց պետությունը, լրատվամիջոցները, փողերը, դատական համակարգը և խորհրդարանը, իսկ հիմա նա ցանկանում է «շոկի դոկտրին» ստեղծել՝ օգտագործելով պատերազմն ու բռնությունը»,- նշել է քուրդ գործիչը:
Ի վերջո, մի՞թե նախագահական համակարգը Թուրքիայի առջև ծառացած ամենահրատապ խնդիրն է: Խոսելով այս մասին, գլխավոր ընդդիամդիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահն ընգծել է, որ «երկիրը վերածվել է պատերազմական գոտու»:
Ինչպես տեսնում ենք, Էրդողանը քայլ առ քայլ հասնում է իր նպատակներին՝ չնայած ամեն կողմից հնչող քննադատությանը՝ ապացուցելով, որ չի բավարարվելու, ինչպես ինքն է ասում, «Անգլիայի թագուհու» լիազորություններով:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ