Վրաստանում հայտնաբերված գազային պաշարները՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Օրերս ամերիկյան «Frontera Resources» կազմակերպության ղեկավար Սթիվ Նիկարսոնը Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի նիստին հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարությամբ, որը բուռն արձագանքներ առաջացրեց ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Վրաստանում դեռ 90-ականներից աշխատանքներ ծավալած ամերիկյան ընկերության տնօրենի խոսքով հետախուզական աշխատանքների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել են 5 տրիլիոն մ3-ի հասնող գազի պաշարներ: Նման ծավալները պատկերացնելու համար նշենք, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Վրաստանն իր գազային ռեսուրսներով կլինի 10-րդն աշխարհում՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրաքը, Չինաստանը, Նորվեգիան, Ավստրալիան: Ավելին՝ նման պաշարներով հնարավոր է բավարարել Վրաստանի գազի ներքին պահանջարկը տարբեր հաշվարկներով 10-15 տարով: Եթե փորձենք նման պաշարներն արտահայտել գումարային տարբերակով, ապա այն համարժեք է շուրջ 800 մլրդ դոլարի:
Ամերիկյան ընկերության հայտարարությունն, իրոք տպավորիչ է, սակայն այլ խնդիր է, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը: Խնդիրն այն է, որ «Frontera Resources» -ի նման սենսացիոն տեղեկությունն այդքան էլ վստահություն չի ներշնչում, քանզի առաջին անգամ չէ, որ ընկերությունն անում է նման հայտարարություն, ընդ որում՝ ամեն անգամ հայտարարված ծավալները միայն աճում են: Այսպես, 2014թ-ին «Frontera Resources» -ը հայտարարել է 40 մլրդ մ3-ի հասնող գազի պաշարների հայտնաբերման մասին, իսկ 2015թ-ի հոկտեմբերին ամերիկյան ընկերության ղեկավարը Վրաստանի գազային պաշարները գնահատել էր շուրջ 3.8 տրիլիոն մ3, և ահա 4 ամիս անց ընկերության գնահատականը հասել է 5մլրդ տրիլիոնի մ3-ի: Ավելին՝ նույն ընկերությունը խոստացել է 2020թ-ին Վրաստանում կազմակերպել նավթի և 2022թ-ին գազի արդյունահանում: Նշված բոլոր խոստումների և հայտարարությունների կյանքի կոչման կամ ապացուցման ուղղությամբ, սակայն, ընկերությունն էական քայլեր չի ձեռնարկել, ինչը որոշակի հիմնավոր կասկածներ է ստեղծում դրանց ճշմարտացիության հետ կապված:
Հենց այդ մասին է վկայում նաև Վրաստանի էներգետիկայի նախարարության որդեգրած դիրքորոշումը: Չնայած գազային տպավորիչ պաշարների վերաբերյալ հայտարարությունը բավական մեծ ցնծություն էր առաջացրել երկրում, գերատեսչությունը հայտարարեց, որ ամերիկյան ընկերությունից ակնկալում է հստակ ծրագիր՝ հայտարարված պաշարների վերաբերյալ տեղեկություններն ապացուցելու ուղղությամբ: Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի խոսքով՝ ընկերությունն արդեն երեք տարի է անում է նման հայտարարություններ, սակայն այդ պաշարների առկայությունը և դրանց արդյունահանման հնարավորությունը դեռևս չեն ապացուցվել:
Վրացի փորձագետները ևս լիարժեքորեն չեն կիսում հանրային շրջանակներում առկա ոգևորվածությունը: Փորձագետների վերլուծություններում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ընկերության գնահատականը (անկախ ծավալներից) վերաբերվում է հետախուզված պաշարներին, և քանի դեռ չկան ապացուցված պաշարների վերաբերյալ տվյալներ, վաղ է մտածել այդ գազի օգտագործման հնարավոր տարբերակների մասին: Ավելին, որոշ փորձագետներ անգամ այս «գազային սենցացիան» համարում են կեղծիք և ընկերության կողմից ստեղծված պատրվակ՝ ներդրումային միջոցներ ներգրավելու համար:
Մեկնաբանությունները տարբեր են, ամեն դեպքում, անկախ հայտարարված գազային ծավալներից, դեռևս վաղ է հստակ գնահատել, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ վրացական տնտեսության և ընդհանրապես տարածաշրջանային մատակարարումների կտրվածքով: Նման եզրակացությունների համար առնվազն անհրաժեշտ են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են գազի ապացուցված պաշարների ծավալը, գազի որակի վերաբերյալ տվյալներ, գազի արդյունահանման ծախսի և արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ (հատկապես հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները) և այլն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ