ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոսնիայում բողոքում են հիջաբ կրելու արգելքի դեմ

AP/Scanpix

Բոսնիայում շուրջ 2000 կին է բողոքի դուրս եկել օրերս ընդունված օրենքի դեմ, որով արգելվում է մուսուլմանական գլխաշորեր կրել դատարաններում և այլ իրավապահ կառույցներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Երկրի գերագույն դատական խորհրդի սահմանած արգելքը վերաբերում է բոլոր կրոնական խորհրդանիշներին, սակայն դրանում առանձնակի ուշադրություն է դարձվում հիջաբի խնդրին: Ցույցի մասնակից կանայք երթ են իրականացրել Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում: Նրանցից ոմանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Հիջաբն իմ իրավունքն է»: Նման արգելի սահմանումը քննադատել են նաև բազմաթիվ մուսուլման առաջնորդներ՝ այն որակելով  անարգանք մահմեդականների պատվի, անձի և ինքնության նկատմամբ»:

 Բոսնիայի կոմունիստական իշխանությունների կողմից հիջաբ կրելն արգելված է եղել միչև 1992թ., երբ երկիրը դեռևս նախկին Հարավսլավական հանրապետության մաս էր կազմում: Մուսուլմանները կազմում են Բոսնիայի 3.8 միլիոն բնակչության 40%-ը: Բնակչության մյուս մասը կազմում են ուղղափառները և կաթոլիկները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: