ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում նկատվում է իսլամաֆոբ տրամադրությունների աճ

©dailystormer.com

Միգրացիոն ճգնաժամին զուգահեռ Եվրոպայի մի շարք քաղաքներում գերմանական ծայրահեղ աջակողմյան «ՊԵԳԻԴԱ» շարժման նախաձեռնությամբ փախստականների զանգվածային ներհոսքի դեմ ուղղված բողոքի ցույցերի ալիք է բարձրացել: Ներկայումս շարժման գաղափարախոսությունը  լայն տարածում է ստանում ինչպես Գերմանիայում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում: 

Ինչպես հաղորդում է Euronews-ը, «Եվրոպացի հայրենասերները դեմ են Արևմուտքի իսլամականացմանը» կոչով հանդես եկող շարժման ջատագովների  թիվը հասել է շուրջ 8000-ի: Այս մասին են վկայում Դրեզդենում տեղի ունեցած վերջին բազմահազարանոց ցույցերը, որոնց զուգահեռ կայացել է նաև աջակողմյան գաղափարախոսության ընդդիմախոսների ցույցը:

Deutsche Welle-ի համաձայն՝ հակաիսլամական «ՊԵԳԻԴԱ» շարժումը և նմանատիպ այլ կազմակերպություններ նախատեսում են Եվրոպայի իսլամականացման դեմ ուղղված ցույցեր կազմակերպել Եվրոպայի 14 երկրում:

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմում քաղաքում իսլամաֆոբ «Անգլիական պաշտպանության լիգայի» նախկին առաջնորդ՝ Թոմի Ռոբինսոնի կազմակերպված «լուռ երթին» մասնակցել է «ՊԵԳԻԴԱ» շարժման շուրջ 200 կողմնակից, հայտնում է BBC-ն:

Փախստական-մուսուլմանների տեղակայման դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Ըստ Irib World Service-ի տվյալների՝ ցուցարանների քանակը հասել է մոտ 1000-ի: Ֆրանսիական Կալեում, որը հազարավոր փախստականների համար Մեծ Բրիտանիա տանող ճանապարհին դարձել է տարանցիկ գոտի, ոստիկանությունը ցրել է հակաիմիգրացիոն մեկ այլ հանրահավաք: Դուբլինում ևս կազմակերպվել է «ՊԵԳԻԴԱ» շարժման կողմնակիցների ցույցը, որը, սակայն, այդքան էլ մարդաշատ չի եղել:

«ՊԵԳԻԴԱ, եվոպացի հայրենասերներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» գերմանական ծայրահեղ աջակողմյան քաղաքական շարժումն հիմնադրվել է  Դրեզդենում՝ քաղաքական ակտիվիստ, Գերմանիայում հակաիսլամական շարժման ղեկավար՝ Լուտց Բախմանի կողմից: «Հանուն քաղաքական գիտակցման և պատասխանատվության» կարգախոս ունեցող շարժումը 2014 թվականի հոկտեմբերից կազմակերպում է ցույցեր ընդդեմ Եվրոպայի իսլամականացման՝ նպատակ ունենալով ազդեցություն գործել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության վրա:

Չնայած «աջակողմյան ծայրահեղականության» մեղադրանքներին, ակտիվիստերի հիմնական մասը կազմում են աշխատավորները, միջին խավը և հասարակ գերմանացի քաղաքացիները: Ամեն շաբաթ կազմակերպվող ցույցերում ներկայացվող պաստառները կրում են՝ «հանուն մեր մշակույթի պահպանման», «գերմանական հողում կրոնական պատերազմների դեմ», «կրոնական մոլեռանդության դեմ»  կարգախոսները: Հաշվի առնելով ցույցերի տարածումը Գերմանիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև «ՊԵԳԻԴԱ» շարժման կողմնակիցների թիվն անընդհատ աճը՝առկա է հիմնավոր մտավախություն, որ այն կարող է ստանալ համագերմանական բնույթ:

Գերմանիայի իշխանությունները, սակայն, բացասական են գնահատում երկրում առկա հակաիսլամական տրամադրությունները: Կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս հատարարել է, որ իսլամը Գերմանիայի մի մասն է, և նա պատրաստ է անգամ միանալ մուսուլմանների բողոքի ակցիաներին: Մերկելը նաև քննադատել է «ՊԵԳԻԴԱ» շարժումը՝ միաժամանակ նշելով, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, և ներգաղթյալների դեմ իրականացվող արշավները չեն կարող դերակատարում ունենալ Գերմանիայում:

Հակառակ դիրքորոշում ունի «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության անդամ Բերնդ Լուկեն, ով «ՊԵԳԻԴԱ» շարժման դիրքորոշումը համարում է լեգիտիմ: Նրա կարծիքով, հազարավոր մարդկանց անհանգստութունն ընկալելի և լսելի է քաղաքական գործիչների համար:

Չնայած տարբեր գնահատականներին, մեկ բան ակնհայտ է՝ Գերմանիայում ընթացող վերջին զարգացումները՝ դեկտեմբերի 31-ին Քյոլնում արձանագրցված սեռական ոտնձգությունների դեպքերը, ներգաղթյալների անընդհատ աճը և իշխող վերնախավի սոցիալ-քաղաքական խնդիրներին արագ աձագանքելու անկարողությունը,  հիմնավորում է «ՊԵԳԻԴԱ» շարժման կողմնակիցների անհանգստությունը: Առկա իրավիճակը կարելի է բնորոշել որպես քաղաքակրթութունների (կրոնների, մշակույթների, արժեքային համակարգերի և այլն) բախման դրսևորում, իսկ հակաիմիգրացիոն հռետորաբանությունը՝ հանրային ընկալումներում լիբերալ արժեքների դիրքերի թուլացման վերաբերյալ:

Ներկայումս, բազմաէթնիկ և բազմամշակութային Եվրոպան անհրաժեշտություն ունի մշակել նոր ռազամավարություն, որը կապահովի տարբեր մշակույթների ներկայացուցիչների համերաշխ կեցությունը, հակառակ պարագայում՝ մենք ականատես կլինենք Եվրոպայում ծայրահեղ իսլամաֆոբ տրամադրությունների շեշտակի աճի, ինչն, առաջին հերթին,  կվտանգի դարավոր քաղաքակրթություն ունեցող եվրոպական երկրների արժեքային համակարգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: