ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր, որտեղ փետրվարի 12-ին կմեկնարկեն ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանը ներկայացնելու են դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, ով թիմին կմիանա Մոսկվայից:

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:

Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը, 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվեն 21-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    16°  13° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: