ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությունը և մեր երկրի անունից պատրաստակամություն հայտնել զարգացնել այդ կառույցի հետ փոխգործակցությունը:

Նշելով, որ այսօր Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, ինչը էապես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, Սերժ Սարգսյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքերի գործադրումը՝ ձևավորելու համընդգրկուն օրակարգ, մշակելու համապատասխան ծրագիր, որն ունակ կլինի արձագանքելու և դիմակայելու այդ մարտահրավերներին: ՀՀ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ մասնակցությունն ունենալու այդ գործում և մեծապես կարևորել է հանձնաժողովի հետ փոխգործակցությունը՝ որպես քննարկումների լավ հարթակ:

Շամշար Ախթարը, համակարծիք լինելով տարածաշրջանի իրավիճակին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, ընդգծել է, որ լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ և շնորհակալ է Հայաստանի համագործակցության պատրաստակամության համար:

Նա ներկայացրել է տարածաշրջանում կայուն աճ ապահովելու, այդ նպատակով անհրաժեշտ խթանիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ Հանձնաժողովի առաջիկա ծրագրերը՝ կարևորելով տարածաշրջանի երկրների տնտեսական տեսլականը և քաղաքական հանձնառությունները:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացումը:

Անդրադարձ է եղել նաև դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող հարցերին և այդ համատեքստում՝ ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: