ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղբանտարկյալների համարժեք պատասխանը. Ադրբեջանը շարունակում է պարտվել ՄԻԵԴ-ում

gazeta.ru

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը(ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ երկու որոշում է ընդունել: ՄԻԵԴ-ը մասնավորապես բավարարել է Իլհամ Հուսենլիի, Էլչին Սալիմովի և Իբրահիմ Ահմեդզադեի համատեղ բողոքը, որոնք ձերբակալվել էին 2011 թվականի մարտի 31-ին և ապրիլի 2-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Տեղական դատարանները չէին բավարարել նրանց բողոքը: Եվրադատարանը նրանց իրավունքները ճանաչել է խախտված «միությունների ազատություն», «արդարացի հետաքննության իրավունք» և «ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք» հոդվածներով: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է նրանց յուրաքանչյուրին 12 հազար եվրո փոխհատուցել:

ՄԻԵԴ-ը նաև բավարարել է երիտասարդ ակտիվիստներ Աղասիֆ Իբրահիմովի, Էմին Ֆարհադիի և Ջամիլ Հաջիևի բողոքը: Նրանք ծրագրել էին 2011 թվականի մայիսին «Երիտասարդ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեի» անունից ակցիա անցկացնել, սակայն, բռնաճնշումների էին ենթարկվել: Եվրադատարանը նրանց իրավունքները ևս ճանաչել է խախտված, և վճռել, որ Բաքուն նրանցից յուրաքանչյուրին ևս պետք է 12 հազար եվրո փոխհատուցում վճարի և ևս 5600 եվրո` դատարանի վրա ծախսերի համար: Եթե Ադրբեջանն առաջիկա երեք ամիսների ընթացքում չբողոքի, ապա ՄԻԵԴ որոշումը կմտնի ուժի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ամիս ՄԻԵԴ-ը ճանաչել է «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի իրավունքների խախտումը, որոնք երաշխավորված են 3-րդ հոդվածում (կտտանքների արգելք)։ Որոշման մեջ նշված է, որ 2012 թվականի հունիսին կալանավորված Մամեդովը ձերբակալման ու ոստիկանատուն տարվելու ժամանակ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ինչի համար ադրբեջանական իշխանությունները պետք է նրան որպես բարոյական վնաս վճարեն 13.000 եվրո փոխհատուցում և հոգան դատական բոլոր ծախսերը։ Հիլալ Մամեդովը կալանավորվել է YouTube-ում իր հայտնի տեսանյութի ՝ «Ты, кто такой давай до свидания»-ի տարածումից օրեր անց։ Նա ընդգծել էր, որ մի տեսանյութով Ադրբեջանը դարձրեց ավելի հայտնի, քան «Եվրատեսիլ» մրցույթի հյուրընկալումն էր, որի վրա իշխանությունները ծախսել էին մեծ գումարներ։ Հիլալ Մամեդովը 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ «թմրանյութերի առևտրի», «դավաճանության» ու «ազգամիջյան ատելություն բորբոքելու» համար։ Amnesty International կազմակերպությունը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»։

Այժմ ՄԻԵԴ-ը, ի թիվս Ադրբեջանի դեմ ներկայացված այլ բողոքների, քննում է նաև Բաքվի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայելովայի և իրավապաշտպան Էմին Հուսեյնովի գործերը: Հավանականությունը, որ Եվրադատարանը կբավարարի այս երկու հայցերը բավականին մեծ է, քանի որ ՄԻԵԴ միակ եվրոպական կառույցն է, որի միջոցով Եվրոպան կարող է բացի քննադատություններից նաև գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ:

Այսպիսով, կարելի է ասել, որ լրագրողները և իրավապաշտպանները, որոնց դեմ Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքներով քրեական գործեր են առաջադրել նրանց մասնագիտական գործունեության պատճառով, որոշել են պատասխան տալ իշխանություններին՝ այս կերպ նաև շարունակելով պայքարել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: