ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության և իսլամացված հայերի թեմաներին նվիրված միջոցառումներ Համբուրգում

Գերմանիայի Համբուրգ քաղաքում փետրվարի 13-ին և 14-ին  միջոցառումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանությանը և իսլամացված հայերի թեմաներով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` սեմինարները կազմակերպվել են «Ռոզա Լյուքսեմբուրգ» անվամբ գերմանական հիմնադրամի կողմից: Փետրվարի 13-ին Համբուրգի ալևիների համայնքի սրահում կայացած «Իսլամացված հայերը Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում» վերնագրով սեմինարին սույն թեմայի շուրջ ելույթներով հանդես եկան Թուրքիայից Գերմանիա տեղափոխված, մասնագիտությամբ փաստաբան Իլիաս Գևորգ Ույարը, Գերմանիայի ալևիների միությունների կրթության հարցով պատասխանատու Իսմայիլ Քափլանը և թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Մելինե Անումյանը: Սեմինարի համակարգողն էր գերմանաբնակ թուրք գրող Դողան Աքհանլըն, ով տարիներ շարունակ Թուրքիայի կողմից հետապնդվել է` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 150 հոգի, այդ թվում` 15 գերմանացիներ (թուրքերենով կազմակերպված սեմինարի ժամանակ կատարվում էր նաև գերմաներենով համաժամանակյա թարգմանություն): Նրանց մեջ էր նաև գերմանացի հայտնի ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստը:

Փետրվարի 14-ին Եվրոպայի քարաբալըցիների միությունում (Քարաբալըն գյուղ է ներկայիս Յոզղատ նահանգում) կազմակերպված միջոցառումը կրում էր «Յոզղատը 100 տարի առաջ» խորագիրը: Սույն սեմինարի բանախոսներից Մելինե Անումյանը զեկուցում ունեցավ Յոզղատի հայության տեղահանության և կոտորածների դատավարության թեմայով, իսկ թուրք գրող Դողան Աքհանլըն հանդես եկավ հիշելու և առերեսվելու մշակույթի մասին ելույթով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: