ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեղեցկության գաղտնիքը սիրված լինելն է. հոգեբան

«Սիրված լինելու համար ամենից լավը գեղեցիկ լինելն է: Բայց գեղեցիկ լինելու համար հարկավոր է սիրված լինել» (Ֆրանսուազա Սագան):

 «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:

 

Ի՞նչ դեր ունի սերը կնոջ կյանքում, և արդյո՞ք այն կարող է ազդեցություն ունենալ կնոջ հոգեկան առողջության վրա:

- Այո՛, սերը կնոջ կյանքում՝ մասնավորապես հոգեկան առողջության հարցում ֆունդամենտ է: Պատահական չէ, որ տարբեր հեղինակներ բազմիցս նշել են, որ կնոջն անհրաժեշտ է սիրել և ոչ թե հասկանալ: Իսկապես, հուզական ոլորտն աննկարագրելի մեծ դեր ունի կնոջ կյանքում, կարելի է ասել՝ կնոջ կյանքը նախևառաջ հուզական կյանքն է: Հետևաբար նրա հոգեկան առողջության պահպանման համար կարևոր են հուզական ներդաշնակ հարաբերությունները:

 - Խոսենք ժամանակակից կնոջ գեղեցկության մասին, ո՞րն է այսօր գեղեցկության գաղտնիքը, և ինչպե՞ս հասնել դրան:

- Ժամանակակից կինը մի կողմից բազմազբաղ է, մյուս կողմից ունի բոլոր նախապայմանները և՛ խելացի, և՛ գեղեցիկ, և՛ երջանիկ լինելու համար: Դարաշրջանը տալիս է այդ հնարավորությունը, այլ հարց է, թե կինը որքանով կկարողանա օգտագործել այն: Ընդհանրապես գեղեցկության չափանիշները մարդիկ են ստեղծում, յուրաքանչյուր դարաշրջան, հասարակություն կարող է ունենալ գեղեցկության իր չափանիշները: Հոգեբանական տեսանկյունից՝ յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է, և գեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ ներսում է: Այնպես որ գեղեցիկ կարելի է դառնալ, անհրաժեշտ է գտնել սեփական ներքին գեղեցկությունը: Գեղեցկությունը չի սահմանափակվում արտաքին չափանիշներով, այն արտաքինի և ներքինի ներդաշնակությունն է: Անհրաժեշտ է հասկանալ սեփական անհատականությունը, ընդգծել դրական հատկանիշները և սիրել ու ընդունել սեփական անհատականությունը:

 - Ո՞րն է Ձեր ուղերձը կանանց:

- Կնոջ գեղեցկության, երջանկության հիմնաքարը սիրված լինելն է: Վերջինիս համար առանցքային է համարվում կանացիությունը, որը, իհարկե, կնոջը տրվում է բնությունից, սակայն այն անհրաժեշտ է մշտապես զարգացնել և կատարելագործել: Ուստի, սիրելի՛ կանայք, անկախ տարիքից և զբաղվածությունից` ձգտեք վեր հանել և ռեալիզացնել ձեր կանացիության ռեսուրսները: Այդ հարցում ձեզ կարող են օգնել նաև համապատասխան հոգեբանական թրեյնինգները: Եվ հիշե՛ք, ինչպես Կոկո Շանելն է ասել. «Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: