ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեայի խորհրդարանում օրենքի քննարկման համաշխարհային ռեկորդ է սահմանվել

EPA/UPG

Հարավային Կորեայի ընդդիմությունն օրինագծի քննարկման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամբիոնից ելույթ ունենալով 192 ժամ, հայտնում է BBC-ն։

Դեմոկրատական Տոբուրո կուսակցության ներկայացուցիչները, միտումնավոր ձգձգելով ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի ընդունումը, որը նրանց կարծիքով՝ սահմանափակում է քաղաքացիների ազատությունն ու հատուկ ծառայություններին տալիս նամակագրության գաղտնիությունը խախտելու լիազորություն, միմյանց փոխարինել են ամբիոնում՝ յուրաքանչյուրը մի քանի ժամ ելույթ ունենալով։

Նրանցից մի քանիսը՝ չիմանալով ինչ խոսել, երգել են, իսկ պատգամավորներից մեկը նույնիսկ գլուխներ է կարդացել Ջորջ Օրուելի «1984» վեպից։

Քննարկման ձգձգման նախկին համաշխարհային ռեկորդը սահմանվել էր կանադացի խորհրդարանականների կողմից 2011 թվականին։ Այդ ժամանակ նրանք օրինագծի ընդունումը ձգձգել էին 57 ժամով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: