ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի հետքերով. Ֆինլանդիան քննարկում է եվրագոտուց դուրս գալու հարցը

Global Look Press

Ֆինլանդիայի խորհրդարանում կքննարկվի եվրագոտուց երկրի դուրս գալու հարցը: Ֆինական խորհրդարանին ներկայացվել է այդ հարցի վերաբերյալ 53 հազար ստորագրությամբ խնդրագիր, որը նախաձեռնել է ֆին քաղաքական գործիչ Պաավո Վյայրինենին, ով երկիրը ներկայացնում է Եվրախորհրդարանում:

«Եվրագոտուց դուրս գգալու գաղափարը բավականին մեծ ժողովրդականություն ունի, քաղաքացիների կեսը հանդես է գալիս այդ թեմայով հանրաքվե անցկացնելու օգտին», - նշել է Պաավո Վյայրինենին: Նրա խոսքով՝ հարևան Շվեդիայում, որտեղ եվրո չկա, վերջին շրջանում տնտեսությունն անհամեմատ արագ է զարգանում: «Մենք պետք է վերականգնենք մեր տնտեսութունը եվրագոտուց դուրս գալու հաշվին և վերադարձնենք ազգային արժույթի փոխանակման լողացող կուրսի: Դա կվերականգնի մեր մրցունակությունը», - նշել է քաղաքական գործիչը, ում կարծիքով եվրագոտում Ֆինլանդիայի հետագա գտնվելը սպառնում է երկրի տնտեսական և քաղաքական անկախությանը:

Թե երբ է քննարկվելու խնդրագիրը՝ դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Խորհրդարանի կողմից խնդրագրի ընդունման դեպքում` կարող է հանրաքվե անցկացվել:

Սակայն վերլուծաբանները կարծում են, որ Ֆինլանդիայի՝ եվրագոտուց դուրս գալն այդքան էլ հավանական չէ: Այսպես, եվրագոտուց դուրս գալու առաջարկն աջակցություն չի գտնում խորհրդարանում ներկայացված ոչ մի կուսակցության, այդ թվում՝ Վյայրինենիի  Կենտորանական կուսակցության և եվրահոռետեսների Ֆինների կուսակցության մոտ, որոնք մտնում են իշխող կոալիցիայի մեջ: Ինչպես ցույց են տալիս եվրաբարոմետրի կողմից 2015 թվականի վերջին անցկացված սոցհարցման արդյունքները, ֆինների մեծ մասը՝ 64 տոկոսը, դեմ է եվրագոտուց երկրի դուրս գալուն:

Սակայն հարկ է նշել, որ նման խնդրագրի առկայությունը և հանրաքվեի հնարավորությունը ցույց է տալիս, որ ֆիները բավականին դժգոհ են իրենց երկրի տնտեսական վիճակից (Ֆինական տնտեսությունը վերջին տարիների անկումից հետո նախորդ տարի գրանցել է ընդամենը 0.4 տոկոսը աճ):

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության պայմաններից դժգոհ Լոնդոնին վերջերս հաջողվեց լուրջ զիջումներ ստանալ Բրյուսելից ԵՄ կազմից դուրս չգալու դիմաց: Վերլուծաբանները չեն բացառում, որ ֆինական այս նախաձեռնությունը ևս որոշակի զիջումներ է ակնկալում Բրյուսելից կառույցում իր անդամակցության հետագա պահպանման համար: Նշենք, որ վերջին տարիներին ֆիների շրջանում եվրագոտուց դուրս գալուն աջակցողների թիվն ավելացել է. եթե 4 տարի առաջ այդ գաղափարին աջակցում էր երկրի քաղաքացիների 20 տակոսը, ապա այժմ եվրագոտուց դուրս գալուն կողմ է 31 տոկոսը:

Այսպիսով, ԵՄ-ում քաղաքական և տնտեսական ճգնաժամի արդյունքում միության անդամ երկրների մոտ նկատվում է անդամակցության հետագա պահպանման դիմաց Բրյուսելից անհատական զիջումներ պահանջելու միտում, ինչը կարող է կործանիչ ազդեցություն ունենալ ԵՄ հետագա ճակատագրի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: