ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է Բաքուն փոխել վերաբերմունքը գյուլենականների նկատմամբ

Abbas Atlay. www.radioazadlyg.org

Դաղստանում ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել Ռուսաստանում արգելված «Նուրջուլար» կրոնական կազմակերպության անդամների ձերբակալման համար: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ ադրբեջանցի:

Նշենք, որ «Նուրջուլար» շարժումը հիմնադրվել է Թուրքիայում 20-րդ դարի սկզբին ազգությամբ քուրդ Սաիդ Նուսրի կողմից, ով քարոզում էր շարիաթական պետության ստեղծումը: Այս կրոնական շարժման գործունեությունը Թուրքիայում արգելվել է Աթաթուրքի իշխանության գալուց հետո, քանի որ վերջինս աշխարհիկ կառավարման կողմնակից էր: Այսօր Թուրքիայում տվյալ շարժման ամենահայտնի կողմնակիցը Ֆեթուլլահ Գյուլենն է, ում հետևորդները հայտնի են սակայն ոչ թե որպես նուրսիստներ, այլ՝ գյուլենականներ: Նշենք, որ 1970-ականներից Թուրքիայում չափավոր իսլամ քարոզող Գյուլենը ժամանակի ընթացքում դարձել է բավականին ազդեցիկ գործիչ Թուրքիայում: Նա այսօր էլ վերահսկում է կրոնական իսլամական ուսումնական հաստատությունների հսկայական ցանց, ղեկավարում է խոշոր բարեգործական ընկերությունները, ինչպես նաև ԶԼՄ-ներ: Այս ազդեցությունն իր ժամանակին բավականին հմտորեն օգտագործվել է Էրդողանի կողմից. որոշ փորձագետները գրում են, որ հենց Գյուլենի հետ համագործակցության շնորհիվ է Էրդողան հաջողվել երեք անգամ հաղթել ընտրություններում (2003, 2007  և 2011):

Գյուլենականների նման մեծ հեղինակությունը նպաստեց  Խորհրդային միության փլուզումից հետո Հյուսիսային Կովկասում նուրսիստական գաղափարախոսության տարածմանը: Տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունը նուրսիստները կամ գյուլենականները ձեռք բերեցին մասնավորապես Ադրբեջանում՝ կապված Թուրքիայի հետ վերջինիս հարաբերությունների առանձնահատկություններով: Սակայն, այն բանից հետո, երբ 2013 թվականի կոռուպցիոն սկանդալի պատճառով Էրդողանի և Գյուլենի հարաբերությունները փչացան,  Ադրբեջանում (2014 թվականից) սկսեցին հետապնդել այս շարժման հետևորդներին: Այդ մասին հոգացել է հենց ինքը՝ Էրդողանը, ով 2014 թվականի գարնանը Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևին փոխանցեց Ադրբեջանի ղեկավարությունում առկա նուրսիստների անունները՝ հայտարարելով, որ նուրսիստները վտանգ են ներկայացնում երկու պետությունների համար: Արդյունքում Ադրբեջանում ևս նուրսիստների նկատմամբ սկսեցին տարաբնույթ հետապնդումներ և ձերբակալություններ: Նուրսիստների վերջին զանգվածային ձերբակալությունը տեղի ունեցավ 2015 թվականի աշնանը:

Ադրբեջանում նուրսիստական գաղափարախոսության նման տարածվածությունը խոսում է երկրում իսլամիստական գաղափարախոսության տարածման համար բարենպաստ հողի առկայության մասին, ինչը վտանգավոր է ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: