ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող մեքենաներից 20% ԱԱՀ-ն չգանձելու մասին օրինագիծը

belprauda.org

Այսօր՝ մարտի 16-ին, Ազգային ժողովն 1-րդ ընթերցմամբ ընդունել է կառավարության և պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20-տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքները եղել են  107 «կողմ»,  «դեմ», «ձեռնպահ»:

Վարման կարգի հետ կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նկատել է, որ ինքը 2 դիտողություն ունի՝ արդյո՞ք 1 մեքենան դիտարկվում է որպես մաքսային քանակություն և ի՞նչ է արվելու այն գումարի հետ, որը գանձվել է 2015-ին:

Հարցին պատասխանած հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նկատել է. «Դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, պետք է առանձին օրենսդրական քննարկում կատարվի»:

Նշենք, որ 2015-ին միայն ԵՏՄ-ից ներկրված մեքենաների դիմաց գանձվել էր 44 միլիարդ դրամ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: