ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը ԱՄՆ այցից առաջ գովազդային ակցիա է անցկացել

novostink.ru

Նովրուզին ընդառաջ Ալիևի կողմից 14 քաղբանտարկյալների համաներման մասին որոշումը դրական գնահատականների է արժանացել Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից, որոնց, ըստ էության, և հասցեագրված էր Ալիևի կողմից «բարի կամքի» նման դրսևորումը:

Այսպես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, ողջունելով Ադրբեջանի կառավարության այս դրական քայլը, կոչ է արել ազատել մնացյալ անձանց, որոնք «ընդհանուր կարծիքով բանտարկվել են իրենց ազատությունների իրագործման համար, ու դադարեցնել ազատ արձակվածների տեղաշարժի սահմանափակումները»։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս ողջունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների համաներումը: «Մենք մարդու իրավունքների հետ կապված լավ լուրեր ենք ստացել Ադրբեջանից: Բաքվում երկու շաբաթ առաջ անցկացրած բանակցություններից հետո սա ոգևորում է: Մենք կշարունակենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Մոգերինին։

Քաղբանտարկյալների ազատ արձակումը դրական են գնահատել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն: Ալիևի որոշումը դրական է գնահատել նաև ԱՄՆ-ի կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը, ով 2015 թվականի դեկտեմբերին առաջ էր քաշել մի օրինագիծ, որով նախատեսվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության պատճառով: «Ես ուրախությամբ տեղեկացա, որ խղճի այդ բանտարկյալները մոտ ժամանակներս տանը կլինեն, սակայն ես նախկինի նման մտահոգված եմ Ադրբեջանում քաղաքական մեղադրանքներով բանտարկված ուրիշ շատ բանտարկյալների ծանր դրությամբ», - նշել է Սմիթը՝ կոչ անելով Ալիևին ոչ միայն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այլ նաև չեղարկել բազմաթիվ ոչ ժողովրդավարական օրենքներ, որոնք սահմանափակում են մարդու իրավունքներն Ադրբեջանում:

Հետաքրքիր է, որ քաղբանտարկյալների համաներումը տեղի է ունեցել Ալիևի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին: Ակնհայտորեն Բաքուն ցանկանում է մեղմել Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել է Ալիև վարչակարգի բռնապետական քաղաքականության արդյունքում:

Հիշեցնենք, որ Բաքուն իր հասցեին եվրոպական կառույցների և ամերիկյան իշխանությունների կողմից այս կապակցությամբ հնչեցված քննադատության պատճառով 2015 թվականի աշնանը փորձեց փոխել քաղաքական կողմնորոշումը և Ռուսաստանի հետ մերձենալու ուղղությամբ քայլեր ձեռնարկեց: Սակայն, ինչպես ցույց տվեցին հաջորդող զարգացումները, Ռուսաստանում այդքան էլ մեծ չի եղել Բաքվի հետ ավելի սերտ համագործակցություն խորացնելու ցանկությունը:

Ամենայն հավանականությամբ, այս պատճառով է, որ Բաքուն որոշել է կրկին փորձել ռազմավարական գործընկերություն հաստատել Արևմուտքի հետ: Վերջինս, ի դեպ, դրան դեմ չի՝ հատկապես հիմա, երբ Ադրբեջանն այլևս իր համար այլընտրանք չունի, ինչը նշանակում է, որ հետագայում Բաքուն ավելի հեշտությամբ կգնա զիջումների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: