ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան դավաճանել է միգրանտներին. New York Times

politdengi.com.ua

Չնայած Թուրքիայի և Եվրամիության միջև մարտի 18-ին կնքված միգրացիոն գործարքն ուղղված է վերջին տարվա ընթացքում ԵՄ հիմնական գլխացավանք դարձած միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանը՝ արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները բավականին բացասաբար են արձագանքում վերջինիս: Ընդ որում, դժգոհություն է առաջացնում ոչ միայն բուն գործարքը և նրա կետերը, այլ նաև այն հանգամանքը, որ ԵՄ համագործակցում է Թուրքիայի և նրա ավտորիտար վարչակազմի հետ:

Այսպես, Financial Times-ը անդրադառնալով այս գործարքին, նշում է, որ ԵՄ քաղաքական առաջնորդները բառացիորեն «ծախեցին հոգիները» միգրացիոն ճգնաճամի հաղթահարման համար «վանող» և միաժամանակ «բավական թույլ» համաձայնագրի համար: «Այդ օրը ԵՄ-ն ոչ միայն ծախեց իր հոգին, այլև իրականում բավական թույլ գործարք կնքեց»,-գրում է պարբերականը: Ըստ Financial Times-ի՝ Թուրքիայի հետ գործարքն ամեն դեպքում չի կարողանա «լրջորեն թուլացնել ճնշումը» Եվրոպայի վրա՝ փախստականների թվի շարունակվող աճի պատճառով: Ուստի դրա պրակտիկ արժեքը ձգտում է զրոյի, իսկ Անկարայի մեծաթիվ առավելությունները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը միայն կնպաստեն միության հետագա բեկորացմանը: «Ցանկացածը, ում համար թանկ են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը»,- եզրափակում է Financial Times-ը:

Շվեյցարական Neue Zuercher Zeitung-ն իր հերթին գրում է, որ ԵՄ-ն գործարք է կնքել «անհուսալի գործընկերոջ»՝ Էրդողանի հետ, ինչը բարոյական և արտաքին քաղաքական տեսանկյունից միանգամայն կասկածելի է: Պարբերականն ընդգծում է, որ Էրդողանը գնալով ավելի բռնապետական քաղաքականություն է վարում, իսկ ԵՄ-ն, նրան «վստահելի գործընկեր» ճանաչելով, այժմ պետք է աչք փակի Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վրա: Այդպիսով, ԵՄ-ն իրեն կախվածության մեջ է գցել Թուրքիայից, գրում է շվեյցարական հեղինակավոր պարբերականը: Միգրացիոն գործարքի շնորհիվ Թուրքիայից ԵՄ կախվածության մեծացման մասին գրում է նաև ավստրիական Der Standard-ը: Վերջինիս կարծիքով, եվրոպացների գլխավոր սխալը մեկ «անօրինական» միգրանտին մեկ «օրինականի» հետ փոխելն է, ինչի շնորհիվ Թուրքիան ըստ ցանկության կկառավարի միգրանտների հոսքը դեպի Եվրոպա՝ ԵՄ վրա մշտապես ճնշում գործադրելով:

Գերմանական Der Spiegel-ը ևս գրում է, որ Եվրամիությունն այդ գործարքով  մեծացրել է իր կախվածությունը Թուրքիայից և նրա ավտորիտար նախագահ էրդողանից: Ընդ որում, բոլորի համար ակնհայտ է, որ այդ ծրագրի իրականցումը գործնականում շատ բարդ է լինելու, հավելում է թերթը:

The Washington Post-ը Թուրքիայի և ԵՄ միգրացիոն գործարքն անվունում է ոչ միանշանակ, քանի որ  Գերմանիան՝ միգրացիոն ճգնաժամի էպիկենտրոնը, բախվել է մեկ այլ խնդրի հետ՝ ի՞նչ անել բոլոր նրանց հետ, ովքեր արդեն գտնվում է այնտեղ:

The New York Times-ը գրում է, որ Թուրքիայի հետ գործարքի գնալով՝ Եվրոպան դավաճանել է միգրանտներին:  Ինչպես նշում է պարբերականը՝ Եվրոպայի համար Թուրքիայի հետ համաձայնագիրը դարձել է հիանալի հնարավորություն՝ հաղթահարելու միգրացիոն ճգնաժամը, սակայն Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և այլ երկրներից ժամանած հազարավոր ներգաղթյալների համար համաձայնագիրը դարձել է լիարժեք հիասթափություն, քանի որ Եվրոպան նրանց վերջին հույսն էր՝ գրում է թերթը։ Այժմ ներգաղթյալները ստիպված են իրենց ապագայի մասին մտածել Թուրքիայում, որը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Սիրիացիներին մնում է հուսալ, որ Թուրքիան Եվրոպայից ստացած միլիարդները կծախսի իրենց պատշաճ օգնություն ցուցաբերելու վրա։

Նշենք, որ Թուրքիա-ԵՄ միգրացիոն համաձայնագիրը մտահոգություն է առաջացնում նաև իրավապաշտպան կազմակերպությունների մոտ, որոնց կարծիքով այն չի համապատասխանում Ժնևյան կոնվենցիային և միջազգային իրավունքի նորմերին: «Դա միանգամայն խելահեղություն է միգրանտներին հետ ուղարկել նույն մաքսանենգների ձեռքը, ովքեր նրանց ուղարկել էին Եվրոպա»,- կարծում է Մեծ Բրիտանիայում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Քեյթ Ալլենը:



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: