ԵՄ-ն զիջեց ամեն ինչ՝ հանուն ոչնչի
Թուրքիա-ԵՄ գործարքն Անկարան անվանեց պատմական, իսկ արևմտյան շատ պաշտոնյաներ ու ԶԼՄ-ներ՝ ամոթալի։ Թուրքիան հասավ իր գրեթե բոլոր նպատակներին, իսկ ԵՄ-ն դրա դիմաց ստացավ միայն ոչնչով չերաշխավորված խոստումներ։
Թուրքիան փաստացի հասավ նրան, որ հունիսի վերջին ստանա առանց վիզաների ռեժիմ ԵՄ-ի հետ, ԵՄ-ին անդամակցության բանակցություններում բացվի նոր գլուխ, իսկ ի հավելում արդեն իսկ համաձայնեցված 3 մլրդ եվրոյին՝ հաջող գործընթացի դեպքում կստանա ևս 3 մլրդ 2018թ ավարտին։ Նման ձեռքբերումների մասին Թուրքիան հազիվ թե երազեր մի քանի տարի առաջ։
Եթե սրան գումարենք նաև Թուրքիայում քրդերի բնաջնջման նկատմամբ Արևմուտքի լուռ անտարբերությունը, կարելի է ասել, որ Թուրքիան լիարժեք հաղթողի դերում է։ Առավել ևս այն դեպքում, երբ Թուրքիայի ղեկավարի հետ բանակցային սեղանին նստում և երջանիկ ժպիտով համաձայնություն է ստորագրում Թուրքիային թշնամի համարող Կիպրոսի մեծագույն բարեկամ Հունաստանը։
Հուսահատության եզրին գտնվող ԵՄ-ն դրա դիմաց ստացավ ընդամենը թղթի վրա գրված խոստումներ, որոնց իրատեսական լինելը մեծ հարց է։ Թուրքիան խոստացավ կասեցնել միգրանտների հոսքն ու հետ ընդունել ԵՄ համար «անցանկալի» միգրանտներին։
Միթե՞ իրականում այդքան հեշտ կամ հնարավոր է կասեցնել միգրանտների հոսքը։ Դժվար թե այդ դեպքում եվրոպական մի շարք երկրներ ստիպված լինեին պատեր կառուցել իրենց սահմաններին և դիմեին ծայրահեղ միջոցների։ Եվ արդյո՞ք վերջին ամիսները ցույց չտվեցին, որ Թուրքիան չի կարողանում կամ առնվազն չի ցանկանում կատարել իր պարտավորությունները։ Հիշենք թեկուզ նույն Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հայտարարությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները սատարում են միգրանտների անօրինական տեղափոխումը Եվրոպա իրականացնող մաքսանենգներին:
ԵՄ-ն Թուրքիայի հետ այս ոչ համաչափ գործարքը դարձավ ԵՄ մի շարք ներքին հակասությունների, ԵՄ անդամ երկրների հասարակությունների և քաղաքական ուժերի կողմից ներքաղաքական դժգոհությունների պատճառ:
Մարդակենտրոն փիլիսոփայության վրա կառուցված Եվրոպան այսօր փաստացի տարանջատում է պատերազմից փախած մարդկանց իր համար «ցանկալի»-«անցանկալի» խմբերի։ «Անցանկալիներին» ուղարկում Թուրքիա՝ մի երկիր, որը տարբեր ազգերի բնաջնջման պատմական հարուստ փորձ ունի և այսօր շարունակում է իր այդ հմտությունները զարգացնել քրդերի վրա։
Միթե՞ Եվրոպայի ղեկավարները չեն տեսնում այս իրավիճակի ողջ անհեթեթությունը: Միթե՞ Եվրոպան պատրաստ է կարճաժամկետ և կասկածելի արդյունավետությամբ լուծումների պատճառով ոտնահարել իր իսկ հռչակած սկզբունքները։ Եվ միթե՞ պատասրատ է արևմտյան աշխարհն իր ներսում առերեսվել իր արժեքի նման գերագնահատման հասած ու շանտաժի քաղաքականությունն այդքան արդյունավետ կիրառող Թուրքիայի հետ ։
ԵՄ տրանսֆորմացիաները, ցավոք, աստիճանաբար էլ ավելի մտահոգիչ են դառնում։
այլ նյութեր այս թեմայով
- Իտալիայի կառավարությունն արգելել է փրկել խեղդվող միգրանտներին Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ փախստականներ ընդունել։
- Փարիզում ոստիկանությունն ապամոնտաժում է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ շրջանում տեղակայված ճամբարում հաշվվում էր 1.5 հազար փախստական, որոնք ապրում էին վրաններում:
- Ժակ Շիրակի դուստրը նրա հին կոստյումները տվել է միգրանտներին Մի քանի օրից քույր Մարի-Ժոն և մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին...
- Հունգարիայի վարչապետը մուսուլման փախստականներին զավթիչներ է անվանել Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են՝ կոչ անելով ուժեղացնել...
- Շվեդիայում մոտ 7000 միգրանտ կարգավիճակ ստանալու համար երեխա է ձևացել Իրական տարիքը պարզվել է բժշկական հետազոտության միջոցով, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ