ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Բրյուսելը դարձել ահաբեկիչների թիրախ

Eric Vidal / Reuters

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն ստանձնել է այսօր Բրյուսելի օդանավակայանի երկու ու մետրոպոլիտենի վրա կատարված 4 հարձակումների պատասխանատվությունը: Նշենք, որ ահաբեկչությունների այս շարքի հետևանքով արդեն իսկ գրանցվել է 27 զոհ և տասնյակ վիրավորներ:

Քաղաքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ 4-րդ մակարդակ։ Իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները, դադարեցվել է ավտոբուսների ու տրամվայների երթևեկությունը: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, ինչպես նաև Եվրախորհրդարանում։ Նշվում է, որ Բրյուսելում մարդկանց տարհանել են վարչապետի գրասենյակի և դաշնային խորհրդարանի շենքերից։

 Բրյուսելում տեղի ունեցած այս ահաբեկչությունների շարքը խուճապ է առաջացրել ոչ միայն բելգիացիների, այլ նաև ամբողջ Եվրոպայի մոտ: Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կառավարության արտակարգ խորհրդակցություն է գումարել Բյուսելում պայթյունների առնչությամբ: Այս կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը: Անվտանգության միջոցառումները խստացվել են Փարիզը Բրյուսելին միացնող մայրուղում, որտեղ ժանդարմերիայի ջոկատներ են հերթապահում: Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում դաշնային ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները. օդանավակայանում իրականացվում է ոստիկանության 2 500 աշխատակիցների ուժեղացված հերթապահություն: Այս մասին հայտնում է BFM-ը՝ հղում անելով Գերմանիայի իրավապահ մարմիններին: 

Ցավոք պետք է նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած այս ահաբեկչությունն ընդհանրապես անսպասելի չէ: Օրերս Բրյուսելում ձերբակալվել էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին և սպասել էր, որ իսլամիստները պետք է արձագանքեին դրան: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին, Բելգիայի հետախուզությունն արդեն երկուշաբթի տեղեկություններ է ունեցել պատրաստվող հարձակման մասին, սակայն ահաբեկչությունների տեղն ու ժամանակն անհայտ են եղել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: