ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Բելգիայի վարչապետին

novostink.ru

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բրյուսելի Միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր զորակցությունը բերել զոհերի հարազատներին ու Բելգիայի ողջ ժողովրդին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ցավակցագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր: Այսօրինակ հանցագործությունները, որ չեն կարող ունենալ որևէ արդարացում, ուղղված են մարդկության դեմ և մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ ողջ աշխարհին:

Դժվարին այս պահին, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Բելգիայի ողջ ժողովրդին ու զոհերի հարազատներին: Աղոթում ենք զոհերի հոգիների հանգստության համար և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: