ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ գործողությունների. ԼՂՀ ՊՆ

nkrmil.am

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակել է պահպանվել լարվածությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Սահմանի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: