ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խուճապ չկա, միայն զայրույթ. Կարծիք Արցախից

«Խոսեցի ոմանց հետ: Ադրբեջանը սկսել է աշխատել հյուսիսում և հարավում՝ փորձելով վերցնել մեր դիրքերից որոշները: Առաջին փուլում դա նրանց հաջողվեց, բայց այժմ դիրքերն արդեն հետ են վերցված: Աշխատում էին այդ թվում՝ կիրառելով տեխնիկա: Երկու ուղղություններով էլ ադրբեջանական կողմից գործի էին դրվել հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք արդեն մեծ կորուստներ են կրել՝ 50-ից ոչ պակաս զոհ: Հյուսիսում նրանք թակարդն ընկան, ուղղաթիռը փորձում էր օգնության գալ և խոցվեց: Մերոնք պատրաստվում են արդեն լրջովին գործի անցնել: Հակառակորդն արդեն, միանշանակ, կորցրել է անակնկալ հարվածի գործոնի առավելությունը:

Կաշիդ չես փոխի: Ստորը մնում է ստոր: Հարվածում էին այդ թվում նաև բնակավայրերի ուղղությամբ: Հասան ճիշտ հակառակ արդյունքի: Ոչ թե խուճապ, այլ զայրույթ է տարածվում Արցախում: Իմ մաշկի վրա եմ դա զգում և տեսնում եմ իմ աչքերով: Իրենց իշխանություններին բարդ է լինելու բացատրել, թե ինչու այս անգամ էլ պետք է կանգ առնեն: Ինձ ճանաչողները գիտեն, որ միշտ բողոքում եմ, երբեմն անպատվում հայկական պետականությանը, հատկապես ուժայիններին՝ դանդաղկոտության, ինքնագոհության, ագահության և այլնի համար:

Բայց այժմ պիտի խոստովանեմ, որ նրանք կոշտ և լավ են աշխատում: Համաձայնեցված: Ոչ մի բողոք չունեմ: Եվ բոլորը, իրապես, շատ զայրացած են: Ես խորհուրդ կտայի ադրբեջանական կողմին մտածել Միր-Բաշիրից, այլ սահմանամերձ բնակավայրերից խաղաղ բնակչության դուրսբերման մասին: Դո´ւրս բերեք հիմա, հանգիստ, որ խուսափեք խուճախից: Համոզված չեմ, որ մերոնց ռադիոընդունիչները չեն փչանա, երբ նրանք կանգ առնելու հրաման ստանան...»: Այս գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել է հայտնի արցախցի փորձագետ, քաղաքագետ Հրաչյա Արզումյանյանը:

«Արմեդիա» ՏՎԳ-ն շարունակում է հետևյալ իրավիճակին Ղարաբաղում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: