ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն առաջնագիծ են բերվել «Գորշ գայլեր»-ի, ԻՊ-ի վարձկաններ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը առաջնագիծ է բերել վարձկանների թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից, նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 «Ճիշտ է` փաստերը դեռևս պետք է ճշգրտվեն, բայց կան հավաստի հիմքեր` պնդելու, որ վարձկաններ են հայտնվել Ադրբեջանի բանակում: Ընդհանրապես դա բնորոշ է այդ երկրին, այնտեղ միշտ եղել են վարձկաններ: 1988-1994 թթ.-ին` շարժման ու պատերազմի տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, չեչենական վարձկաններ, Ալ Քաիդայի գրոհայիններ: Իսկ հետպատերազմական տարիներին, մինչև վերջերս էլ Ալ Քաիդայի գրոհայինները հանգստանում ու ապաքինվում էին Ադրբեջանում»,-նշել է Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` Թալիշում տարեց մարդկանց դաժանաբար խոշտանգումն ու սպանությունը հենց այս կատեգորիայի մարդկանց ձեռքի գործն է: ԼՂՀ նախագահի խոսնակը նկատեց, որ սրվել են վարձկանների և Արցախին սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչների հարաբերությունները, որոնք զանգվածաբար լքել են իրենց տները: «Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում: Սա հիմք է տալիս պնդելու, որ առաջնագծում կան այդպիսի վարձկաններ «Գորշ գայլեր»-ից, նույնիսկ Իսլամական պետության որոշ գորհայիններ: Դա, իհարկե, ցույց կտա ընթացքը, բայց այսպիսի հիմքեր կան»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: