ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

​«Ղարաբաղցիները չփախան». Դվորնիկով

Photo: Facebook

«Արցախյան դիմադրությունը դառնում է ո՛չ միայն հզոր ռազմական ուժ, այլև բոլորովին անսպասելի գաղափարական մարտահրավեր առկա պոստմոդեռն ապրելակերպին, որտեղ ժողովուրդը ժողովուրդ չէ, կառավարությունը կառավարություն չէ: Որտեղ խաղաղ պայմաններում կատարյալ մարդ է համարվում սպառող մարդը, իսկ ծանր պայմաններում՝ փախչող մարդը՝ փախստականը:

Դա է պատճառը, որ աշխարհն այժմ վախեցած աչքերն է տրորում, հետևում ժպտացող տղամարդկանց, ովքեր պատրաստվում են կռվել ու պայքարել հանուն իրենց եղբայրների, հողի, հանուն այն տղայի, որին սպանեցին հենց դպրոցի շեմին:

Եթե ​​ղարաբաղցիները փախչեին, նրանք ամենայն հավանականությամբ մի քանի գերմանական գյուղեր կստանային իրենց տրամադրության տակ, կլվային ոտքերը Հռոմի Պետրոսի հրապարակում, նրանց հետևից կվազվզեին BBC-ի և CNN-ի լրագրողները:

Իսկ նրանք չեն փախչում: Ընդհակառակը, հայ միլիոնատերը հարազատ որդուն դուրս է հանում իր հարմարավետ Օքսֆորդի համալսարանից և ուղարկում պայքարելու, և ոչ թե էլիտար զորամասեր, այլ հենց առաջնագիծ ռուսական «սոլնցեպյոկերի» տակ, քանի որ իր համար շատ ավելի կարևոր է ունենալ տղամարդ որդի, քան առաջատար տնտեսագետ որդի:

Ես շատ մտահոգված եմ Արցախով: Ես շատ նախանձում եմ Արցախին, որտեղ լեռնային օդում այնքան խիտ է կենտրոնացած կյանքի իմաստը, որ այն կարող ես ուտել անգամ գդալով, ինչպես տաք սպասը», - նման գրություն է թողել ֆեյսբուքյան իր էջում Ռուսաստանի քաղաքացի Դենիս Դվորնիկովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: