ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակամարտության սրացումը ցույց տվեց, որ այն ռազմական լուծում չունի. Մոգերինի

ec.europa.eu

Հարավային Կովկասը Եվրոպայի համար կարևոր տարածաշրջան է, որը մեծ ներուժ ունի, ինչը սակայն կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով:  Այս մասին հայտարարել է  ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ: «Լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչնչի չի հանգեցնի: Այս հակամարտությունը խախտում է երկրների և նրանց հարևանների կայունությունը և խոչընդոտում է ԵՄ հետ մերձեցմանը», - նշել է Մոգերինին:

Նրա խոսքերով՝ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակն արագորեն չհանդարտեցվի: «Հակամարտության սրացումը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ այն ռազմական լուծում չունի, և պետք է խստորեն հետևել կրակի դադարեցմանը», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: Մոգերինին ԵՄ աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Անհրաժեշտ է քաղաքական որոշում: Եվ մեր քաղաքական նպատակը պետք է լինի այն, որ կողմերը վերսկսեն բանակցությունները՝ հակամարտության գլոբալ կարգավորման նպատակով», - ասել է Մոգերինին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: