ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ժամանել են ԼՂՀ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հաղորդում է president.nkr.am-ը:
Հանդիպմանը քննարկվել է պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ուշադրության կենտրոնում էին ապրիլի 2-5-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը: 
Երկրի ղեկավարն արժևորել է Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ`նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: