ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանում կոչ են անում ճանաչել ԼՂՀ անկախությունը

asbarez.com

Եվրախորհրդարանի ապրիլի 12-ին կայացած լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է արվել նաև Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված պատերազմական գործողությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճն ավելի հստակ է ցույց տվել, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Մենք ակնհայտորեն չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- շեշտել է Մոգերինին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն աջակցում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերին:

Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի մասին ելույթ են ունեցել նաև մի շարք եվրախորհրդարանականներ, որոնց մեծ մասը հանդես է եկել հայամետ դիրքորոշմամբ:

Այսպես, Չեխիան ներկայացնող եվրապատգամավոր Յարոմիր Շտետինան իր ելույթում մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկությունն այն պարագայում, երբ Հայաստանն արդեն դրան համաձայնել է:

Կիպրոսը ներկայացնող եվրապատգամավոր Մավրիդիս Կոստասը ևս իր ելույթում եվրախորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմների կիրառումից Ադրբեջանի հրաժարվելու փաստի վրա: Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Կիպրոսի մեկ ուրիշ ներկայացուցիչ Էլենի Թեոխարուսը, նշել է, որ Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների առնչությամբ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի վերջինիս նկատմամբ: «Եվրամիությունը պետք է աջակցի Ղարաբաղի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության համար: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ: Դա մեզ կմոտեցնի խաղաղության հաստատմանը»,- ասել է Թեոխարուսը:

ԼՂՀ ճանաչման կոչով հանդես է եկել նաև ԵԽ պատգամավոր Ֆրենկ Էնգելը: «Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,- ասել է նա: «Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարն ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանն է, որ չի ուզում որևէ փոխզիջման գնալ:

ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության քննադատությամբ հանդես են եկել նաև մեծ Բրիտանիան ներկայացնող եվրապատգամավոր Չարլզ Թեննոքը, Լեհաստանը ներկայացնող Մարեք Յուրեքը, Ռումինիան ներկայացնող Բուշոյ Քրիստիան-Սիլվիուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: