ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը բանակցային գործընթացում պետք է որդեգրի ավելի կոշտ դիրքորոշում

Քառօրյա պատերազմում հայկական կողմի ակնհայտ ռազմական հաղթանակը, մեր զինվորների մարտական բարձր ոգին և հայ ժողովրդի համախմբվածության աստիճանը թույլ են տալիս առնվազն ակնկալել, որ հետպատերազմյան այս շրջանում մեր դիվանագիտությունը գոնե պարտավոր է հետ չմնալ մեր զինվորների ձեռք բերած հաջողություններից: ԼՂՀ-Ադրբեջան սահմանին լարվածության նման աննախադեպ աճից հետո, իհարկե, դժվար է պատկերացնել, որ կողմերը հեշտությամբ կկարողանան ռազմական դաշտից կրկին տեղափոխվել բանակցային սեղան և շարունակել բանակցությունները:

Քառօրյա պատերազմը փոխեց իրավիճակ: Հերթական անգամ ականատեսը եղանք Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը. տապալելով բանակցային գործընթացը՝ Բաքուն դիմեց ագրեսիայի՝փորձելով բանակցային գործընթացում իր ունեցած ոչ այդքան շահավետ վիճակը բարելավել ռազմական գործողություններով: Մաքսիմալիստական ցանկություններ ունեցող Ալիևին, սակայն, այս կերպ ևս չհաջողվեց լուծել խնդիրը:

Այսօր բանակցային սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքները, ավելի ճիշտ՝ դրանց կազանյան տարբերակը, սակայն դրա շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելը հիմա առավել քան դժվար է լինելու: Ռազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը խախտեց 1994թ-ի Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ կողմից ստորագրված զինադադարի համաձայնագիրը, որը բանակցությունների հիմքն էր հանդիսանում: Նշվում է, որ ապրիլի 5-ին բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարը հիմնված է 1994թ-ի զինադադարի համաձայնագրի վրա, և այն եղել և այժմ էլ մնում է ուժի մեջ: Եթե իսկապես այդպես է, ապա մինչ սկզբունքների շուրջ բանակցություններին վերադառնալը մեր պահանջը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից և Ադրբեջանից պետք է լինի վերադառնալ մինչև ապրիլի 1-ը եղած իրավիճակին՝ վերականգնելով մինչ այդ եղած սահմանները: Այն պարագայում, եթե զինադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ, ապա պետք է կնքել նոր համաձայնագիր արդեն ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև, անհրաժեշտության դեպքում՝ նաև առանձին համաձայնագիր  Հայաստանի և Ադրբեջնի միջև:

Հրադադարի հետ կապված այս հարցերը պարզելուց և լուծելուց հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որտեղ հայկական կողմը պետք է դրսևորի առավել կոշտ դիրքորոշում, քան մինչ քառօրյա պատերազմն էր և բանակցային գործընթացում հաջողություն ապահովելու համար պահանջի, որպեսզի ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղան: Այն, որ առանց հակամարտության կողմ հանդիսացող ԼՂՀ-ի անմիջական մասնակցության հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց հնարավոր չէ գրանցել, փաստ է, և, կարծես թե, այս գիտակցումը աստիճանաբար սկսում է ամրապնդվել նաև համանախագահների մոտ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: