Հայաստան-ՌԴ. փոխադարձ ակնկալիքներն ու պարտավորությունները
Ապրիլի 1-2-ին Ադրբեջանը փաստացի վերսկսեց պատերազմը՝ ձեռնարկելով լայնամասշտաբ հարձակում միաժամանակ մի քանի ուղղություններով, որի արդյունքում երկու կողմերն էլ կրեցին ծանր մարդկային կորուստներ: Ըստ պաշտոնական տվյաների՝ ապրիլի սկզբին՝ անմիջապես քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին հայկական կողմը տվել է 92 զոհ (այդ թվում՝ քաղաքացիական անձիք), ադրբեջանական կողմի զոհերի թիվն, ըստ տարբեր աղբյուրների, գերազանցում է 200-ը: Քառօրյա այդ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառեց աննախադեպ քանակի ռազմական տեխնիկա, ականտես եղանք քաղաքացիական անձանց հանդեպ իրականացրած բռնությունների, բնակավայրերի հրթիռահրետանակոծման, ռազմական հանցագործությունների:
Այս իրավիճակն օրակարգ բերեց մի շարք քննարկումներ ու բանավեճեր թե´ հակամարտության կողմերում, թե´ միջազգային հանրության շրջանակներում՝ այդ թվում կապված երրորդ երկրների ազդեցության, այդ թվում՝ ռուսաստանյան գործոնի և հայ-ռուսական հարաբերությունների հետ:
Ինչպես միշտ, նման իրավիճակներում տարբեր կողմերից հնչեցին և´ ծայրահեղ մոտեցումներ, և՛ քիչ թե շատ օբյեկտիվ դիտարկումներ:
Կրկին անգամ դարձավ շատ արդիական հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու ու ծայրահեղ մոտեցումների տարածումից զերծ մնալու խնդիրը: Ի վերջո, պատերազմն այս փուլում առնվազն կասեցվել է, իսկ քաղաքական գործընթացները շարունակվում են, և անհրաժեշտ է ցուցաբերել սառը դատողություն:
Անդրադառնանք ռուսաստանյան գործոնին և այս համատեքստում ՀՀ-ՌԴ հարաբերություններին:
Հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ցանկացած քննարկում բնական կերպով պրագմատիկ դատողություններին զուգահեռ պարունակում է նաև հաճախ հակասական, հուզական, էմոցիոնալ տարրեր: Դա բացատրվում է պատմության ողջ ընթացքում համատեղ ապրած բազմաթիվ էջերով, արժեքային համակարգերի նմանություններով ու տարբերություներով, պատմական հիշողությամբ ու սուբյեկտիվ մի շարք գործոններով: Սակայն, անհերքելի է, որ հայ և ռուս ժողովուրդները դարեր շարունակ միասին են կերտել իրենց պատմությունը և կապված են թե´ մշակութային, թե´ քաղաքակրթական, թե´ այլ բազում թելերով:
Բայց արդյո՞ք այս ամենի հետ մեկտեղ հնարավոր է մի կողմ դնել իրական քաղաքականությունն ու դրա ներքո կողմերի շահերը: Միանշանակ՝ ոչ: Շահերի մասին խոսելիս պատկերն ավելի կոռեկտ է դառնում, երբ դրանք դասակարգվում են՝ երկարաժամկետ կամ միջնաժամկետ և կարճաժամկետ ժամանակային կտրվածքների:
Երկարաժամկետ և միջնաժամկետ շահերի մասին խոսելիս, իհարկե, հնարավոր չէ անտեսել վերոնշյալ պատմական ու մշակութային կապերը, հասարակությունների մտերմությունը: Միաժամանակ, կարճաժամկետ կտրվածքով որոշ ժամանակահատվածներում շահերի և արժեքների միջև կարող են առաջանալ բախումներ, արձանագրվել հասարակական տրամադրությունների վայրիվերումներ: Սա գիտակցելով հանդերձ՝ անդրադառնանք ներկայիս իրական քաղաքականությանը:
Հայ-ռուսական հարաբերություններն ընդգրկում են շատ լայն շրջանակ, որն ամբողջությամբ ներառել մեկ հոդվածում իրատեսական չէ: Ուստի, կանդրադառնանք առանձին թեզերի, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն ստեղծված իրավիճակին, և որոնք այսօր կարևոր է դիտարկել, այդ թվում՝ աչքի առաջ ունենալով հանրությունների տրամադրությունները:
1. Հայաստանն ու Ռուսաստանը կապված են և երկկողմ՝ ռազմավարական դաշնակցային, և բազմակողմ հարաբերություններով՝ ընդգրկված են միևնույն անվտանգային համակարգում (ՀԱՊԿ), տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում (ԵԱՏՄ) և այլն: ՀԱՊԿ-ում և´ ՌԴ-ն, և´ ՀՀ-ն հիմնադիր երկրներ են, և այս կառույցում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, նախաձեռնողականությունն ու մեծ ներդրումը չի կարող հարցականի տակ դրվել որևէ մեկի կողմից:
Բացի այդ, Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ՌԴ միակ ռազմաբազան (Գյումրու 102-րդ ռազմաբազան), որի առաքելության մեջ ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:
Այս ամենի արդյունքում ցանկացած ողջամիտ մարդ, ով կփորձի իրերին նայել ՀՀ քաղաքացու կամ հայի աչքերով, կպատկերացնի որևէ սպառնալիքի առկայության դեպքում հայ հասարակության ակնկալիքները դաշնակցից։ Զուգահեռ, կհասկանա նաև Հայաստանի զարմանքն ու դժգոհությունը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ իր որոշ գործընկերների՝ օրինակ, Ղազախստանի ու Բելառուսի երբեմն արտահայտվող, մեղմ ասած, «ոչ գործընկերային» պահվածքի և Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ:
2. Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ երկիր է, որը եղել է նաև 1994թ.-ին կողմերի միջև կնքված հրադադարի պայմանագրի նախաձեռնողն ու հիմնական միջնորդը: Միաժամանակ, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն ամենաբարձր մակարդակով մեծ ջանքեր է գործադրել և գործադրում հակամարտության կարգավորման գործընթացում:
Հետևաբար, բնական է, որ Ռուսաստանից ակնկալվում է մաքսիմալ չեզոքություն, Հայաստանի պարագայում՝ առնվազն մինչև որոշակի «կարմիր գծեր»: Եվ ակնկալել, որ այս հակամարտության համատեքստում Ռուսաստանը կորդեգրի բացահայտ հայամետ դիրքորոշում և աջակցություն կցուցաբերի Հայաստանին, այնքան էլ իրատեսական և կոռեկտ չէ:
3. 1994թ. հրադադարի ստորագրումից հետո 22 տարիների ընթացքում Հայաստանը զերծ է մնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելուց՝ դրանով փորձելով ցուցաբերել մաքսիմալ կառուցողականություն և չխաթարել բանակցային գործընթացը: Բնական է, որ համարժեք կառուցողականություն է ակնկալվել նաև հակամարտության մյուս կողմերից և երրորդ երկրներից:
Թողնելով մի կողմ գործընթացի մյուս մասնակիցներին՝ այս հարցին անդրադառնանք Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում: Գործընթացներին տեղյակ ցանկացած մարդ կպատկերացնի, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելը Ռուսաստանին՝ որպես միջնորդ և տարածաշրջանում բազմակողմանի շահեր ունեցող երկիր (առավել ևս ղրիմյան իրադարձություններից հետո), զերծ է պահում լրացուցիչ խնդիրներից։
4. Բոլորին հայտնի է Թուրքիայի կեցվածքն ու Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը, որն արտահայտվում է ոչ միայն հարյուրամյա վաղեմության Հայոց Ցեղասպանությունն ուրանալով, մերժողականությամբ ու դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության բացակայությամբ, Հայաստանի շրջափակման քաղաքականությամբ, այլև Ադրբեջանին ցուցաբերվող բազմակողմանի և հետևողական ակնհայտ աջակցությամբ: Կրկին այս ամենին տեղյակ ցանկացած մարդ պատկերացնում է, որ Թուրքիայի գործողությունները սահմանափակվում են այսքանով և չեն վերածվում Հայաստանի հանդեպ ոչ միայն քաղաքական գործողությունների, միայն ի հաշիվ նրա, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ և փոխադարձ պայմանավորվածություններ անվտանգության ոլորտում:
5. Ադրբեջանի վերջին արկածախնդրությունն իրականացվեց ռազմական տեխնիկայի լայնամասշտաբ կիրառմամաբ: Հայկական զինված ուժերի և բնակավայրերի դեմ կիրառված, բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ռազմական տեխնիկայի առյուծի բաժինը Ռուսաստանից գնված զինատեսակներն էին: Այդ թվում՝ կիրառվել են մասսայական ոչնչացման ռուսական այնպիսի զինատեսակներ՝ ինչպես «Սմերչ»-ը, «Սոլնցեպյոկ» ՏՕՍ և այլն: Դա բնականաբար, չէր կարող դժգոհության և զայրույթի ալիք չհարուցել հայ հասարակության մոտ:
Իհարկե, կարելի է այս ամենը փորձել բացատրել նրանով, որ զենք գնելու կամքի և ռեսուրսների առկայության պարագայում եթե չլինի Ռուսաստանը, զենքը ձեռք կբերվի այլ երկրից, և այդ զինատեսակները մեզ համար կլինեն ավելի քիչ կանխատեսելի: Դրանում կա որոշակի օբյեկտիվությունը: Կարելի է նաև պնդել, որ եթե զենքը վաճառում է Ռուսաստանը, դա իրեն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել տարածաշրջանում ռազմական ուժերի հարաբերակցության մասին և հավասարակշռություն պահպանել: Դա նույնպես կարող է օբյեկտիվ լինել:
Բայց դրա հետ մեկտեղ, ցանկացած ողջամիտ մարդ կհասկանա, որ երբ Ադրբեջանին զենք վաճառողը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու հակամարության կարգավորման միջնորդը, Ադրբեջանի կողմից դա չի ընկալվում միայն որպես առքուվաճառքի գործարք: Ալիևը դա ընկալում է նաև որպես իր կողմից հնարավոր ռազմական գործողությունների իրականացման լուռ համաձայնություն:
Այս դրույթների շարքը կարելի է շարունակել, բայց ամբողջական կամ միջինացված պատկերը դրանից հազիվ թե փոփոխություններ կրի: Փոխարենը, դրույթների այս շարքը հիմնավորում և տեսանելի է դարձնում այն, որ կողմերի փոխադարձ ակնկալիքներն առնվազն անհիմն չեն: Ողջ դրականը՝ թե´ արժեքային դաշտում, թե´ շահերի տեսակետից, թե´ իրական քաղաքականության շրջանակներում փոխադարձաբար կարևոր է, իսկ բացասական երևույթներից ու էլեմենտներից պետք է ոչ թե խուսափել կամ նյարդայնանալ, այլ միասին լուծումներ փնտրել:
Մեր կարծիքով, ՀՀ-ն ու ՌԴ-ն դատապարտված են հաշվի առնել և´ փոխադարձ շահերը, և´ յուրաքնաչյուրի «կարմիր գծերն» ու լուծումներ գտնել դրանք հաշվի առնելով: Սա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ:
Եվ, վերջապես, այս ամենը չպատկերացնող կամ ոչ լիարժեք պատկերացնող անձիք, անկախ նրանից՝ նրանք Հայաստանում են, Ռուսաստանում՝ ճիշտ կլինի, որ ավելի լայնախոհ լինեն և պատմությունից սերտած դասերն ուղղեն նաև ապագան կերտելուն:
Հ.Գ. Միայն ու միայն մեզնից և, իհարկե, Հայաստանում ու Ռուսաստանում որոշում ընդունողներից է կախված, թե այս խնդիրների առաջացման ու դրանց հաղթահարման ընթացքում կուտակված փորձն ինչի կհանգեցնի: Առավել քան համոզված ենք, որ այս ամենի արդյունքում հնարավոր է ոչ թե միմյանց հակառակ շարժվել՝ ջրբաժաններ ստեղծելով, այլ ընդհակառակն՝ առավել սերտացման գնալ թե´ զգացմունքային, թե´ արժեքային, թե´ պրագմատիկ, թե´ իրական քաղաքականության դաշտերում:
Եվ, որպեսզի այս ամենը չթվան դատարկ խոսքեր, արժե ուշադրություն հրավիրել օրեր առաջ տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության աշխատանքներին, որտեղ Թուրքիայի նախաձեռնությամբ նպատակ էր հետապնդվում իրենց ձեռնտու մոտեցմամբ բոլոր անդամ երկրների անունից անդրադարձ կատարել երեք հիմնական խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտությանը, Ղրիմին և Պաղեստինին: Եվ այդ բոլորի կողմից ընդունված փաստաթղթում իրենց լուման է ունեցել, կամ առնվազն մասնակցել է դրա ընդունմանը ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀԱՊԿ 6 անդամներից 3-ը՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, իսկ մեր մյուս գործընկեր Բելառուսի նախագահն էլ մասնակցել է կոնֆերանսին և նույնիսկ հանդես է եկել ելույթով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ