ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ցեղասպանություն» բառն ու ԱՄՆ նախագահները

«Պարո՛ն նախագահ, մի՛ շրջվեք: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»՝ հորդորում են այն հազարավոր պաստառները, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայտնվում են ԱՄՆ բազմաթիվ հայաշատ քաղաքներում:

Նորություն չէ, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը էապես կախված է Միացյալ նահանգների ճանաչումից: ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն, օրինակ, չնայած ժամանակին արտասանել է «ցեղասպանություն» բառը, բայց դրանից ոչինչ չի փոխվել, քանի որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է օրենսդիր մարմնի որոշումից:

Իսկ արդեն ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնավարման ժամանակաշրջանում սկիզբ դրվեց մի ավանդույթի՝ յուրաքանչյուր տարի ապրլի 24-ին ԱՄՆ նախագահները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձով: 1994 թվականից մինչ օրս յուրաքանչյուր ապրիլի 24-ին ԱՄՆ-ի` արդեն երեք նախագահ Հայոց ցեղասպանությունը որակել են ամեն ինչ, բացի ցեղասպանությունից:

Ինքը Բիլ Քլինթոնը սկսեց խոսել ոչ թե բուն Ցեղասպանությունից, այլ Հայաստանի Հանրապետության զարգացման հնարավորություններից, հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուց, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից և ԱՄՆ-ի՝ Հայաստանին հնարավորինս օգտակար լինելուց:

Քլինթոնին հաջորդող նախագահ Ջորջ Բուշը մինչ այդ պաշտոնին անցնելը հայ համայնքին խոստացել էր ընտրվելու դեպքում իրերն անվանել իրենց անուններով և 20-րդ դարասկզբի ողբերգությունը որակել Հայոց Ցեղասպանություն: Սակայն հայ համայնքի աջակցությունը ստանալուց հետո Ջորջ Բուշն իր պաշտոնավարման ողջ ընթացքում դրժեց խոստումն ու Հայոց ցեղասպանությունը որակեց «զանգվածային սպանություններ», «մարդկության դեմ հանցագործություն», «մեծամասշտաբ կոտորածներ» եզրույթներով (Mass killings, massacres, crime against  humanity, great calamity etc.):

Հատկանշական է նաև, որ չեն նշվել այդ հանցագործությունների ծրագրողներն ու ատարողները, նշվել է միայն ժամանակը և վայրը:

Սա ի դեպ դիվանագիտության մեջ կոչվում է «խուսանավող դիսկուրս»: Երբ իրադարձությունը նկարագրվում է անուղղակի և երկիմաստ լեզվական միջոցներով` խուսափելով հետագա քայլերը ենթադրող ձևակերպումներից և գնահատականներից: Իրադարձության նկարագրման փոխարեն` առկա են ընդհանուր գնահատականներ կամ հուզական արտահայտություններ։ Նման դիսկուրսում ցանկության դեպքում բոլոր հասցեատերերը կարող են գտնել իրենց համար շահեկան կետեր․այն չի ժխտում ցեղասպանությունը, բայց և չի էլ հաստատում։ Սակայն, նման դիսկուրսի հեռահար նպատակը՝ չժխտելով հանդերձ խուսափել ճանաչումից, բոլոր դեպքերում խոչընդոտում է ճանաչման գործընթացը։

Իսկ ահա ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ով իր սենատոր եղած տարիներին Թուրքիայի կողմից իրականացված սպանդը հաճախ էր որակել որպես ցեղասպանություն, նախագահ ընտրվելուց հետո ոչ միայն պահպանեց իր նախորդների ուղերձների հիմնական ձևը, այլև նույնիսկ կատարելագործեց դրանք:

Օբաման իր ապրիլ 24-յան ելույթները  դարձրեց ավելի բազմաբնույթ և երկիմաստ, ուղղված տարբեր հասցեատերերի  և իրար հակասող մեկնաբանություններ ենթադրող։ 2010-ին Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում ասաց. «Սա հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունն՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»:

Դրանից հետո արդեն վեց տարի է, ինչ ողջ աշխարհի հայությունը և ամերիկահայերը  հատկապես ապրիլի 24-ի նախօրեին հորդորում են Բարաք Օբամային գոնե այդ տարի կատարել իր երբեմնի խոստումը և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ ԱՄՆ նախագահի խորհրդականները թվում է, թե ամեն տարի նորանոր բառեր և արտահայտություններ են գտնում` իրենց վերին աստիճան «խուսանավող» դիսկուրսն ու քաղաքականությունը շարունակելու համար: Նույն իրավիճակին ականատես եղանք նաև այս տարի։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: