ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Անտեսանելի" կամուրջ` Նիդեռլանդներում

      Նիդեռլանդներում, ափն ամրացնող բերդի վերակառուցման արդյունքում, կառուցվել է ինքնատիպ մի կամուրջ:
      Յուրօրինակ կամուրջը, որը ստացել է "2011-ի լավագույն շինություն" անունը նախագծել է հոլանդական RO & AD ճարտարապետական բյուրոն:
      "Անտեսանելի" կամուրջը կառուցվել է հոլանդական Fort de Roovere բերդամասի վերակառուցման արդյունքում: Այն հանդիսանում է 1682 թ.-ին պատկանող ափային ամրացնող միջանցք, որի միջոցով մի քանի քաղաք և գյուղ կապվել են քարե և ավազե պատնեշով:
 
      Անհրաժեշտության դեպքում պաշտպանությունում, օրինակ պատերազմների ժամանակ, այս պատնեշների օգնությամբ տարածքը լցվում էր ջրով: Շինությունը 19-րդ դարում փլուզվել է և միայն վերջերս վերականգնվել է ` որպես հուշարձան և այցելատեղի:
      "Տրամաբանական չէ կամուրջ կառուցել պատնեշների վրա, հատկապես, երբ այն ձգվում է այնտեղ, որտեղից կարող է թշնամին հայտնվել: Այդ իսկ պատճառով մենք այն դարձրել ենք անտեսանելի",- կատակում են ճարտարապետները:
        Տարածությունից կամուրջն իսկապես անտեսանելի է: Նկատելի են միայն անցորդների գլուխները: Միայն մոտենալուց կարելի է տեսնել նեղ փոս:
      Հարց է առաջանում`ինչպե՞ս է կամուրջը շարունակում չոր մնալ անձրևի ժամանակ: Դրա համար փոսի երկու կոզմերում կառուցվել են լրացուցիչ պատնեշներ, որոնք հեռանցում են ավելորդ ջուրը: Այդպիսով ջրի մակարդակը միշտ մնում է միևնույն մակարդակի վրա:

14.11.2011

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2025
       
    29.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: