Լուկաշենկոն Անկարայում կամ՝ "хочешь жить, умей вертеться"
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Թուրքիա այցի պաշտոնական առիթը մասնակցությունն էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը կայացավ ապրիլի 14-15-ին: Սակայն այստեղ շատ օրինաչափ հարց է ծագում. Բելառուսում այդքան ուժե՞ղ է մուսուլմանական գործոնը, որով արդարացված կլիներ Լուկաշենկոյի մասնակցությունը և, ավելին, նրա՝ գագաթաժողովի պաշտոնական հյուր լինելը:
Նշենք, որ 2009թ. մարդահամարի տվյալնելով, Բելառուսում մուսուլմանների թիվը 22 հազար է, այսինքն՝ բնակչության 0,25%-ը: Եթե հավատանք տեղի իսլամական հոգևորականներին, թե այդ թիվն իրականում հինգ անգամ ավելի է, միևնույնն է, Բելառուսն իսլամական պետություն համարվել դժվար թե կարողանա:
Եթե Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությունն ԻՀԿ հանդիպմանը կարելի է հասկանալ, ապա մյուս գործընկերոջ՝ Բելառուսի մասնակցությունը շատ հարցերի տեղիք է տալիս: Բանակցությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս երկու երկրներն էլ փորձում են տնտեսական դիվիդենտներ ստանալ Անկարայից՝ առաջարկելով իրենց միջնորդական ծառայությունները ռուսական շուկա վերադառնալու համար: Հիշենք, որ Մինսկն արդեն նման միջնորդական գործունեության փորձ ունի. բելառուսական տարածքով Ռուսասատան են մտնում եվրոպական ապրանքներ, որոնք ռուսական պատժամիջոցների տակ են:
Հայտնի է, որ Թուրքիան բավականին տուժել է ռուսական պատժամիջոցներից: Առաջին հերթին դա վերաբերվում է սննդամթերքի մատակարարմանը և զբոսաշրջային հոսքերին: Եթե Բելառուսի Հանրապետության տարածքը որպես «բուֆերային գոտի» օգտագործվի, դա կարող է այս երկրին մի քանի հարյուր միլիոն դոլարի օգուտ բերել: Բացի այդ, դրանով կցուցադրվի Լուկաշենկոյի քաղաքական ինքնուրույնությունը Մոսկվայից, Արևմուտքում կամրապնդի «Բատկայի» դիրքը:
Սակայն մի բան էլ կա: Լուկաշենկոն դժվար թե նման քայլի գնար առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու: Հավանաբար նա իր սեփական «տնային աշխատանքն» էր կատարել և եկել այն եզրակացության, որ Էրդողանի իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել:
Լուկաշենկոյի ներկա պահվածքում ոչ մի նոր բան չկա: Նա միշտ էլ իրեն այսպես է պահել Ռուսաստանի համար զգայուն հարցերի դեպքում. նրա ընկերների թվում են Միխայիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտոր Պորոշենկոն: Նա Մոսկվային ասում է, թե պատրաստ է, «երբ հարկավոր է, մեջք մեջքի կանգնել Ռուսաստանի հետ», սակայն միևնույն ժամանակ չի պատրաստվում սեփական շահերը կապել ռուսաստանյան շահերի հետ:
Մինսկը բացեիբաց անցել է հարաբերությունների դիվերսիֆիկացման՝ դասեր քաղելով Ռուսաստանում դժարին իրավիճակից և չցանկանալով այլևս կախում ունենալ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից: Բելառուսում մտադիր են մինչև 2020թ. արտահանման միայն մեկ երրորդն ուղարկել ԵԱՏՄ երկրներ, մյուս մեկ երրորդը՝ Եվրամիություն, իսկ մնացածը՝ այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի շուկաներ:
Ակնհայտ է, որ Լուկաշենկոն փորձում է ռուս-թուրքական լարվածությունն օգտագործել սեփական շահերի համար. ամրապնդել առևտրատնտեսական կապերը Թուրքիայի հետ, ակնկալել նրանից մասշտաբային ներդրումներ: Բացի այդ, Լուկաշենկոն ցանկանում է փորձել միջնորդի դեր խաղալ ռուս-թուրքական հակամարտության մեջ: Նա տեսնում է, որ երկու կողմերին էլ ձեռնտու է հարաբերությունների վերականգնումը. Կրեմլին հարկավոր չէ Ղարաբաղյան հակամարտության սրացումը (ինչի հետևում կանգնած է Թուրքիան) և հարկավոր է Թուրքիայի կառուցողական մասնակցությունը սիրիական խաղաղ կարգավորման գործընթացին: Իր հերթին, Էրդողանը, ամռան գալուն համընթաց, փորձում է թուրքական հանգստավայրեր վերադարձնել ռուս հանգստացողներին և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Լուկաշենկոյի մտադրություններն ու գործողությունները լրիվ տրամաբանական են, եթե նրան դիտարկենք ոչ թե որպես Պուտինի ընկեր, այլ որպես Բելառուսի նախագահ: Հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը և ազգային շահերը պաշտպանելու ցանկությունը, ինչպես նաև երկրի ծանր տնտեսական վիճակը՝ դժվար թե Բելառուսից կարելի էր այլ բան սպասել: Դե, ինչպես այստեղ չհիշես ռուսական թևավոր խոսքը. "хочешь жить, умей вертеться":
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ