ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացի քաղաքական գործիչները քննադատել են Թուրքիային՝ լրագրողների մուտքն արգելելու համար

www.presstv.ir

Գերմանիայի խորհրդարանը շուտով քննարկելու է լրագրողներին երկիր չթողնելու թուրքական իշխանությունների քայլը:

Երկրի պաշտոնյաները դատապարտում են թուրքական իշխանությունների պատրաստած «սև ցուցակի» առկայությունը, որով երկիր չեն թողնում անցանկալի լրագրողներին։

«Նման ցուցակներն ընդհանուր ոչ մի բան չունեն ժողովրդավարության հետ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը։

Նրա հետ համաձայն է նաև Գերմանիայի «Կանաչների» ղեկավար Բրիտա Հասելմանը, ով նաև քննադատել է այն, որ «Թորքիայի նախագահի մասին ցանկացած քննադատական խոսք կարող է հետապնդման պատճառ դառնալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Bild գերմանական թերթի ֆոտոլրագրողին թույլ չէին տվել  մուտք գործել երկիրԳիորգոս Մութաֆիսը ժամանել է Ստամբուլ և կիրակի առավոտյան պետք է Bild գերմանական տաբլոիդի պատվերով թռչեր Լիբիա, սակայն Լիբիայի փոխարեն նա ստիպված է եղել վերադառնալ Աթենք:

«Անձնագրային հսկողության ծառայությունում ինձ հայտնեցին, որ իմ անունն ինչ-որ ցուցակում է ներառված, և ես չեմ կարող մուտք գործել Թուրքիա: Այնուհետև վերցրին իմ անձնագիրը, և գիշերը ստիպված եղա մնալ օդանավակայանում: Ինձ այդպես էլ չասացին, թե կոնկրետ ինչ պատճառով է անունս այդ ցուցակում հայտնվել»,- պատմել է Մութաֆիսը, ով ժամանակին աշխատել է նաև Reuters գործակալության, Al Jazeera և CNN հեռուստաալիքների և մի քանի հեղինակավոր ամսագրերի համար:

Դրանից բացի, Թուրքիան թույլ չէր տվել երկիր մուտք գործել նաև գերմանական ARD հեռուստաընկերության աշխատակից Ֆոլկեր Շվենկին՝ իբրև թե «անվտանգության նկատառումներից» ելնելով: Նիդերլանդների ԱԳՆ-ն էլ իր հերթին հաստատել էր, որ ձերբակալվել է թուրքական ծագումով հոլանդացի լրագրող Էմբրու Ումարը՝ Twitter սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի մասին քննադատական հաղորդագրություններից հետո։

Իրավիճակը Թուրքիայում գնալով նմանվում է իր «փոքր եղբայր» Ադրբեջանում տիրող իրավիճակին, որն իր տարածք թույլ չի տալիս այն մարդկանց մուտքը, ովքեր երբևէ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ հատուկ «սև ցուցակ» ունի՝ այդ մարդկանց անունները հատ առ հատ նշած: Թուրքիայում, սակայն, նմանատիպ ցուցակներ փաստորեն կազմվում են մասնագիտական որակներից ելնելով՝ ներառելով ընդամենը այն լրագրողներին, ովքեր «համարձակվել են» քննադատել Էրդողանին ...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: