Պետական խորհրդանշանները մեր պետության ֆիզիկական մարմնավորումն են. Պավել Սարգսյան
Պետական խորհրդանշանները մեր պետության ֆիզիկական մարմնավորումն են և յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այդ խորհրդանշանների և հետևաբար մեր պետականության կայացման գործում: Այդ նպատակով «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը 2010 թվականից ամեն տարի պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթ է կազմակերպում: Մինչև 2013 թվականը միջոցառումն իրականացվել է հունիս 15-ին՝ պետական դրոշի մասին օրենքի ընդունման օրը, իսկ 2013-ից այն իրականացվում է հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը:
Այսօր՝ մայիսի 13-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ամփոփելով նախորդ տարիների քայլերթի արդյունքները, ներկայացրել է այս տարվա քայլերթի կազմակերպչական աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ: Նա համոզմունք հայտնեց, որ նախորդ տարիների քայլերթը կատարել է իր առջև դրված խնդիրը: «Տոնական քայլերթի հիմնական գաղափարը երիտասարդությանը համախմբելն է պետական խորհրդանշանների շուրջ: Միևնույն ժամանակ քայլերթը նպաստում է, որ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում դրան, պետական խորհրդանշանների նկատմամբ հավուր պատշաճի վերաբերմունք ցուցաբերեն», - նշել է Սարգսյանը:
Նշենք, որ 2014 թվականի քայլերթն (2015 թվականին չի կայացել ֆինանսական միջոցների բացակայության պատճառներով) ոստիկանության տվյալներով ունեցել է մոտ 10 հազար մասնակից Երևանից և տարբեր մարզերից, նույնիսկ՝ Արցախից: Քայլերթին ներկայացված չէ եղել միայն Սյունիքի մարզը:
Քայլերթն ավանդաբար մեկնարկում է 19.00-ին Ազատության հրապարակից, ինչին նախորդում է փոքրիկ համերգային ծրագիր: Այնուհետև եռագույն շապիկներով մասնակիցները քայլերթով անցնում են Երևանի կենտրոնով: Քայլերթն եզրափակվում է Ազատության հրապարակում տոնական համերգային ծրագրով: Ինչպես նշել է Պավել Սարգսյանը, այս տարվա տոնական համերգին նախատեսվում է եռագույն օդապարիկ թողնել:
Նշենք, որ քայլերիթին կարող են մասնակցել 11 տարեկանից բարձր անձինք: Մասնակցության համար ցանկացած խումբ կարող է drosh.am, yeraguyn.am/com էլեկտրոնային հասցեներով մասնակցության հայտ ներկայացնել՝ նշելով մասնակիցների թիվը, որպեսզի կարողանան նախօրոք եռագույն շապիկներ ստանալ: Նշենք որ, միջոցառումը ֆինանսավորվում է բացառապես հիմնադրամի կողմից: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական ներդրումն ունենալ միջոցառման կայացման գործում, կարող են հանգանակություն կատարել այդ նպատակով՝ այստեղ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ