Հայ-ռուսական հարաբերություններում պարզաբանումների փուլ է սկսվել
Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումից և փոխվստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, կարծես թե սկսվել է ապրիլյան իրադարձությունների շրջանում հնչող հարցերի պարզաբանումների փուլը: Սա առավելապես վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որոնք ինչ-որ պահի ադրբեջանական կողմից փորձ արվեցին հավասարեցվել Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությանը:
Իսկ ի՞նչ մակարդակով հնչեցին այդ պարզաբանումները և մասնավորապես ինչի՞ վերաբերյալ էին դրանք:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին, Ռոգոզինը նշեց, թե «ամեն ինչ պայմանագրի համաձայն է արվում։ Երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»: Ավելին, նա նաև հավելեց, որ «կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ»: Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանի հանրության շրջանում այդ պատասխանն առաջացրեց հակառուսական տրամադրություններ, ինչի խորացումը, սակայն, որևէ կերպ չէր կարող բխել Ռուսաստանի շահերից: Չէ՞ որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ Ռուսաստանին ապացուցել է իր հավատարիմ ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը, և Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունների թուլացումը որևէ կերպ չէր կարող բխել Ռուսաստանի շահերից: Ռոգոզինի՝ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունը պաշտոնական Մոսկվան պարզաբանեց ավելի քան մեկ ամիս անց: Մայիսի 20-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկին հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերությունները ճիշտ չէ դիտել նույն մակարդակի վրա:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մյուս բավականին շատ քննարկվող հարցը Հայաստանին Ռուսաստանի կողմից պաշտպանական բնույթ կրող զենքի մատակարարման ուշացումն էր հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ էր սկսել ԼՂՀ դեմ: Ռուսական կողմի պնդումներով ուշացման պատճառը զուտ տեխնիկական է, ինչը, սակայն, հայկական կողմի համար որևէ կերպ չէր կարող լինել բավարարող պատասխան՝ հաշվի առնելով հակառակորդի՝ կրկին արկածախնդության դիմելու հավանականությունը: Այս հարցին փորձ արվեց պատասխանել մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քննարկել են Հայաստանին տրամադրվող ռուսական զենքի հարցը և ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:
Ակնհայտ է, որ քանի դեռ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Հայաստանում սկսել էին դժգոհություններ հնչել ռազմավարական դաշնակցից՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձելու էր օգտվել «հարմար առիթից»՝ ողջ ուժով գործի դնելով իր քարոզչամեքենան: Ռուսաստանի նկատմամբ հնչող դժգոհությունները ներկայացնելով որպես Ռուսաստանի՝ Ադրբեջանին սատարելու արդյունք՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ֆոնային էֆեկտ ստեղծել՝ ցույց տալու իրենց դիրքերի «ամուր» լինելը: Այս մասին է վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Հայաստանին հին զենքեր է վաճառում, մինչդեռ Ադրբեջանը զինված է ժամանակակից զիտեխնիկայով: Այս հայտարարությունն արվել է մայիսի 4-ին՝ քառօրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս անց: Պարզվում է, մեկ ամիսը բավական էր, որպեսզի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոռանար մարդկային և զինտեխնիկայի այն կորուստները, որոնք իրենք կրեցին ապրիլին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ հնչող դժգոհություններին, ապա դրանց համար օբյեկտիվ հիմքեր իսկապես կային: ԼՂՀ դեմ Ադրբեջանն իրականացրեց ագրեսիա՝ այդ թվում օգտագործելով վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանից ձեռք բերված զինատեսակները: Ավելին, այս ագրեսիան ոչ միայն մեծ արագությամբ չկանխվեց, այլև թե´ համանախագահների կողմից ընդհանրապես, թե´ Ռուսաստնի կողմից, որը հանդիսանում է 1994թ-ի զինադադարի պայմանագրի միջնորդ կողմ, չհնչեցին հասցեական կոչեր դադարեցնելու ագրեսիան և պահպանելու հրադադարը: Հասցեական կոչեր չհնչեցին նաև Վիեննայում, չեն հնչում այժմ ու չնայած հայ-ռուսական հարաբերություններում արված մի շարք պարզաբանումներին՝ դեռևս իրերն իրենց անուներով կոչելու կարիք կա:
Հաշվի առնելով այս ամենը, սակայն, պետք է փաստել, որ ռուսական կողմից բարձր մակարդակի թե՛ այցելությունները Հայաստան, թե՛ հնչող հայտրարությունները վկայում են, որ առնվազն այսօր որևէ առիթ չկա հարցականի տակ դնելու հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային լինելու հանգամանքը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ