Մայիսի 28-ը ոչ միայն առաջին հանրապետության, այլև պետականության վերականգնման օր է
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց ավելի քան հինգ դար առաջ կորցված պետականությունը: Հայաստանի առաջին հանարպետության հռչակումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում(Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա) հայկական զորքերի հաղթանակի շնորհիվ:
Արևմտահայերի ցեղասպանությունն իրագործելուց հետո թուրքական բանակներն արշավում էին Անդրկովկաս՝ ցանկանալով բնաջնջել նաև արևելահայությանը և մեկընդմիշտ վերացնել պանթուրքիզմի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող հայկական պատնեշը։ Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս պայքարի է ելել օտարի լուծը թոթափելու և իր անկախությունը նվաճելու համար։ Բայց այս անգամ արդեն դրված էր մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր ՈՒոլքերը այս կապակցությամբ նշել է, որ եթե հայերը տանուլ տային Սարդարապատի ճակատամարտը, շատ հնարավոր է, որ Հայաստան բառը պահպանվեր միայն իբրև պատմական աշխարհագրության տեղանուն։
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Պարտություն կրելով Սարդարապատի մոտ՝ թուրքերը թարմ ուժեր նետեցին բաշապարանյան ճակատ, նպատակ ունենալով Երևանին հարված հասցնել հյուսիսից։ Երևանի զորամիավորման հրամանատարությունը Բաշ Ապարանի շրջան նետեց վեցհազարանոց մի զորախումբ` գեներալ Դ. Կանայանի (Դրո) հրամանատարությամբ։ Մայիսի 26-27-ի մարտերում Դրոյի զորախումբը ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդին և թուրքական զորքերը հետ շպրտեց Բաշ Ապարանից արևմուտք։ Չորս օր շարունակվեցին մարտերը Ղարաքիլիսայի համար, որը, շոշափելի գերազանցության պատճառով, գրավվեց թուրքերի կողմից։ Նրանց օգնում էին նաև Ղարաքիլիսայում գտնվող երեք հազար ռազմագերի ասկյարները։ Սակայն Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ցուցաբերված ուժգին դիմադրությունը թուրքերին հարկադրեց դադարեցնել իրենց առաջխաղացումը։ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում հայ ժողովրդի տարած մայիսյան հաղթանակները ձախողեցին Անդրկովկասի հայերին բնաջնջելու թուրքերի պլանները։
Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2—ին Հայաստանի խորհրդայնացումը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց պետականությունը դարեր առաջ կորցրած և Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի մեջ սերմանել պետականության զգացումը, ինչի շնորհիվ մենք այսօր ունենք անկախ պետություն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ